Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

04 փետ 2021 16:15

Ալիևը նույնպես գիտի Փաշինյանի մեղքի մասին. իսկ թե ինչ կարող է զիջել Փաշինյանը` Ալիևի ախորժակը բավարարելու համար, պատկերացրեք

«Հիմա մենք ունենք այդ խավը, որը ոչ միայն չի ամաչում իր արածներից, այլ պարծենում է դրանցով, քանի որ ինքը հաշվետու է ոչ թե այն մարդկանց առաջ, որոնք մտահոգ են ազգային արժեքների պահպանմամբ, այլ այն շրջանակների առաջ, որոնք իրենց աճեցրել են»,- նկատեց նա։


Ըստ Լարիսա Ալավերդյանի, ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ միշտ փորձ է արվել հայ-թուրքական հարաբերությոնների բարելավմանն ուղղված։


«Ե՛վ երկրորդ, և՛ երրորդ նախագահների ժամանակ եղել են նման խոսակցություններ։ Հայ ժողովուրդը երբևէ դեմ չի եղել դրական հարաբերություններ ունենալ հարևանների հետ։ Բայց քանի որ Թուրքիան փորձել է իր կանոնները թելադրել, մեր կողմից որևէ անգամ համաձայնություն չի եղել։


Իսկ հիմա կա այդ համաձայնությունը։ Ես համոզված եմ, որ Հայաստանում կան շերտեր, որոնք ծառայում են այդ հինգերորդ շարասյանը, և որոշ դեպքերում էլ մարդկանց գիտակցությունը թույլ չի տալիս հասկանալ՝ ինչ է կատարվում։  Քաղաքացիական գիտակցության այն մակարդակը, որն այսօր գոյություն ունի, չի համապատասխանում այն խնդիրների բարդությանը, որոնք ծառացել են մեր առջև»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը։


Նրա խոսքով, աշխարհաքաղաքական ամենապղտոր գաղափարներ ունեցող կենտրոնները վերին աստիճանի ակտիվ են Հայաստանում։


«Մենք այսօր հայտնվել ենք ներքին դիմադրողականության զրոյական մակարդակում։ Մենք այլևս չունենք գաղափարախոսական, հոգեբանական և առողջական իմունիտետ։ Իմ կարծիքով, երբ մենք անընդհատ կրկնում ենք, թե իշխանությունները օր առաջ պետք է պատժվեն, դա նրանց մեջ փոփոխությունների հանդեպ վախ է առաջացնում։ Դա հոգեբանական շատ հասկանալի բան է։   Այսինքն՝ իրենք մտածում են՝ գնանք, որ պատժե՞ն։ Իրենք չեն գնում, քանի որ վախենում են։


Բացի այդ, նրանք չեն ավարտել իրենց ծրագիրը։ Կարծում եմ՝ իշխանությունները երկու պայմանագիր դեռ ունեն ստորագրելու, մեկը՝ Թուրքիայի, մյուսը՝ Ադրբեջանի հետ։ Այդ ծրագիրը, կարծում եմ, դրված է։ Դա նշանակում է, որ Ադրբեջանն ուզում է կնքել խաղաղության մասին ակտ, ըստ որի՝ Արցախը կմնա իր կազմում։ Բացի այդ, նրա երկրորդ թիրախը Սյունիքն է։ Զանգեզուրի հետ կապված Ադրբեջանի ախորժակը գաղտնիք չէ: Ի դեպ, Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի բոլոր հարևանների, այդ թվում` Թուրքիայի նկատմամբ»,- նկատեց նա:


Անդրադառնալով գերիների հարցին` առաջին օմբուդսմենը մատնանշեց Փաշինյանի անմիջական մեղքը, որ այդքան գերի կա:


«Ալիևը նույնպես գիտի Փաշինյանի մեղքի մասին, և դա միշտ հաղթաթուղթ կլինի նրա ձեռքում։ Իսկ թե ինչ է պահանջում Ադրբեջանի նախագահը բանտարկյալների դիմաց, կարելի է կռահել: Դրանք կարող են ինչպես տարածքներ, այնպես էլ համաձայնագրեր լինել: Մենք միայն այսբերգի գագաթն ենք տեսնում: Դա վերաբերում է նաև նոյեմբերի 9-ի հայտարարությանը և հունվարի 11-ի համաձայնություններին»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։


Ինչ վերաբերույմ է կոմունիկացիաների բացմանը, ապա իրավապաշտպանն ասաց, որ դա չափազանց բարդ գործընթաց է, որն ուղղակիորեն ազդում է անվտանգության խնդիրների վրա:


«Պատկերացրեք, թե ինչ կարող է զիջել քաղաքացի Փաշինյանը` Ալիևի ախորժակը բավարարելու համար»,- նկատեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր