Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները          Տեսանյութ. Երբ խոսում ենք անվտանգության մասին, ապա ամեն ինչ սկսվում է կրթությունից, դպրոցից       Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ    

06 փետ 2021 14:32

Տեսանյութ.«Չփորձեք մեզ ինչ–որ կարմիր գծերով վախեցնել, սպառնալ․ մի արեք, տուժելու եք». Արսեն Ղուկասյանը՝ իշխանություններին

Տեղեկություններ են ստացվում, որ մեր ՊՆ-ն փորձում է մեր զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ ուլտիմատումներով խոսել: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:


«Ասել են, որ, եթե ծնողները մի անգամ էլ ինչ-որ սպայի վատ վերաբերվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության: Այդ մասին մեզ հետ վերջին հանդիպման ժամանակ ասաց նաեւ վարչապետը հետեւյալ բառերով, որ կարմիր գծերը մի չանցնել, թե չէ կենթարկվեք քրեական պատասխանատվության: Հանկարծ չհամարձակվեք: Այսքան ժամանակ մենք մեզ որեւէ կտրուկ գործողություն թույլ չենք տվել, եղել են 1-2 փոքր միջադեպեր, բայց այսօրվա ձեր հայտարարությունը պրովոկացիա է, որով փորձում եք ծնողներին հունից հանել, որ ծնողները սկսեն ոչ օրինական քայլեր անել: Փոքր միջադեպերը հասկանալի են, որովհետեւ ծնողներն ասում են՝ տվյալ մարդը հանցագործ է, բայց նա մինչեւ այսօր ազատության մեջ է, ո՞ր ծնողը կդիմանա, մեկ-երկու ապտակ էլ չտա՞ն: Պատերազմից հետո 30 երեխա կոտորվել է ձեր անգործության պատճառով: Հայկական կողմին տրված մարմինները անտառներում թաքնված երեխաների նոր սպանված դիերն են եղել»,- ասաց նա:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր