2 գլխավոր՝ մարդկությանը սպառնացող վտանգներ, որոնք կարող են լինել համավարակից հետո
![](https://analitik.am/wp-content/uploads/news/2020/06/15912910516301bb4343168cfe8eb480155d7986fdc8e.jpg)
Գեյթսը պատմել է, որ մարդկությանը սպառնացող առաջին մարտահրավերը կլիմայի փոփոխությունն է։ Նրա խոսքով՝ «դրա հետևանքով ամեն տարի մահացության մակարդակը նույնիսկ ավելի բարձր կլինի, քան կորոնավիրուսի համավարակի ժամանակ»։
Ինչպես նշել է ամերիկացի գործարարը, մարդկությանը սպառնացող երկրորդ վտանգը բիոահաբեկչությունն է։ Գեյթսի վստահմամբ՝ «նրանք, ովքեր ցանկանում են վնասել մարդկանց, կարող են վիրուս ստեղծել, ուստի այդ խնդրի հետ բախվելու հավանականությունն ավելի մեծ է, քան բնական վիրուսների առաջացման հավանականությունը»։
Գեյթսը հավելել է, որ խոսքը կարող է վերաբերել շնչառական վիրուսին, որով վարակված մարդը առժամանակ կարող է չիմանալ այդ մասին, բայց միևնույն ժամանակ հասարակական վայրերում վարակել ուրիշներին։