2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպ, ակտիվ գործողությունների և նոր հեռանկարների շրջան կենդանակերպի նշանների համար          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ մի խումբ անձանց միջև վիճшբանություն և ծեծկռտnւք է տեղի ունեցել, 5 վիրավոր կա    

08 փետ 2021 14:39

Սա իրոք ամենավերջին ստորություն ա, Մարտակերտի զորամասի կողմից՝չի կարելի կռվի դաշտում մինչև վերջ մնացող մարդու հանդեպ այսպես վարվել

Քաղաքացիական ակտիվիստ Կարո Ղուկասյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ թեեւ սկզբից մինչեւ վերջ մասնակցել է վերջին պատերազմին, եղել է հրետանավոր, սակայն իր անվան դիմաց գրել են վարորդ, իսկ ինքը անգամ վարորդական իրավունք չունի:


Նա, մասնավորապես, գրել է. «Փաստորեն պատերազմին մասնակցել եմ 27.09.2020 ից մինչև 20.10.2020թթ (իրականում մասնակցել եմ մինչև վերջ 10.11.2020, տուն եմ վերադարձել նոյեմբերի 19 ին)


Պարզվում ա պատերազմի ժամանակ եղել եմ վարորդ ու ռադիոհեռախոսավար, բայց իրականում եղել եմ հրետանավոր հրետանային ստորաբաժանման կազմում Մարտակերտի 1-ին դիվիզիոնի 3-րդ մարտկոցում։ Չէ սա իրոք ամենավերջին ստորություն ա, Մարտակերտի զորամասի կողմից։ Ես եղբայրաբար խնդրում եմ ճիշտը գրեք, թե չէ ստիպված դատի եմ տալու` չի կարելի կռվի դաշտում մինչև վերջ մնացող մարդու հանդեպ այսպես վարվել` այն դեպքում երբ հրամանատարական կազմը բունկերից դուրս չի եկել։


Ես վարորդական իրավունք էլ չունեմ, ռադիոհեռախոսավարությունից էլ գլուխ չեմ հանում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր