Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

09 սեպ 2021 13:17

Նոր բացահայտումներ կապված Ջալալ Հարությունյանի հետ.Ջալալն է ասել ՝ մերոնք են, չկրակեք․ պարզվել է՝ հակառակորդն է

Կրակային խոցման խնդիրներ անմիջապես դիվիզիոնին տրվում էր Պաշտպանության բանակի խորացված հրամանատարական կետից՝ բունկերից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ասաց Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի անհայտ կորած զինծառայողներից մեկի ծնողը։

«Հոկտեմբերի 12-ի երեկոյան դիվիզիոնի դիտակետը, որը գտնվում էր կրակային դիրքից մոտավորապես 1 կմ հեռավորության վրա, հեռու մատույցներում դիտարկում է ինչ-որ խմբի շարժ՝ դեպի իրենց կողմ, փոխգնդապետ Հայրապետյանը զեկուցում են բանակի հրետանու պետին, որպեզի տվյալները ճշտեն։ Այդ ընթացքում դիվիզիոնի հրամանատարը չի սպասում պատասխանին եւ հրամայում է թողնել կրակային դիրքը, այնտեղից հասցնում են դուրս հանել զինամթերքի կրման մեքենաները։ Այդ ընթացքում խորացված հրամանատարական կետից գալիս է, թե այդ խումբը մերոնք են, չկրակեք։ Եվ մեկ անգամ են ճշտում ու կրկին նույն պատասխանն են ստանում, չեն կրակում, դիվիզիոնը պատրաստվում էր դուրս գալ այդ կրակային դիրքից, փաստորեն չեղյալ համարեցին կրակային դիրքը թողնելու մասին հրամանը։ Ստորաբաժանումները մնացին այնտեղ։ Հակառակորդը սկսեց կրակային մեծ ազդեցություն գործել 1-ին մարտկոցի վրա, 2-րդ մարտկոցը կարողանում է առանց որեւէ խոչընդոտի դուրս գալ այդտեղից եւ նահանջել։ Դիվիզիոնի շտաբի պետը գտնվել էր 2 մարտկոցների արանքում, արդեն երբ պարզ դարձավ, որ դա հակառակորդն է, սկսվեց ինտենսիվ փոխհրաձգությունը, դիվիզիոնի հրամանատարը հրամայել էր՝ դուրս եկեք, ով ոնց կարողանում է։ Այդ հրամանը լսելով դիվիզիոնի շտաբի պետ մայոր Գեւորգյանը, անմիջապես իր զբաղեցրած տեղից փոխուստի է դիմում, նույնիսկ մեկ զինծառայող չի հասցնում նստել նրա մեքենան»,- պատմեց անհայտ կորած զինծառայողներից մեկի ծնողը։

Ճշտող հարցին՝ մասնավորապես ո՞վ է չկրակելու մասին հրամանը տվել, ծնողն ասաց՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը. «Նրանք անմիջապես կապ էին պահում հրետանու կառավարման կետի հետ, վերջինս անմիջապես տվյալները փոխանցում է մարտական կառավարման կետ, որտեղ գտնվում է բանակի հրետանու պետը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Հետագայում հանդիպելով Բաղդասարյանի հետ, թե որտեղից իրեն այդ տեղեկությունը, նա ասաց, որ ստացած այդ զեկույցը մարտական դիրքից ինքը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ասել, որ կա զորքերի տեղաշարժ այդ ուղղությամբ եւ ճշտել՝ ովքեր են, Ջալալ Հարությունյանի ասելով էլ՝ դրանք մերոնք են, չկրակեք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր