Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

08 փետ 2021 16:14

Պենտագոն. «Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու արգելքը չի վերացվի»

Ամերիկյան կողմը հերթական անգամ հայտարարել է, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար Թուրքիայի նկատմամբ կիրառված F-35 կործանիչների մատակարարման արգելքը չի վերանայվելու: 


Ըստ DefenseOne-ի՝ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով թեմային, ասել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր կարևոր դաշնակիցն է, սակայն Անկարայի կողմից (Ռուսաստանից-խմբ.) S-400 համակարգերի գնման որոշումը հակասում է որպես ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակից նրա պարտավորություններին: Մեր դիրքորոշումը չի փոխվել: S-400-ը անհամատեղելի է F-35-ի հետ և Թուրքիան այդ պատճառով հեռացվել է կործանիչների ծրագրից»:


Ինչպես գրում է ermenihaber-ը,  5-րդ սերնդի գերժամանակաից F-35 կործանիչների նախագիծն համատեղ իրականացվում է ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին նրան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր