Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

09 փետ 2021 10:16

Հիմա էլԹաթոյանի՞ց են ուզում ազատվել, որպեսզի կարողանան իրենց ծրագրած քայլերն առանց մեծ աղմուկի վերջակետին հասցնել.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անզեն աչքով էլ նկատելի է, որ ներկայումս հայաստանյան սահմանադրական կառույցներից ամենաարդյունավետը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է: Պատահական չէ, որ դրա արդյունքում ակնհայտորեն անհամեմատ մեծացել է ՄԻՊ Արման Թաթոյանի վարկանիշը։ Պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ծառացած ցավոտ իրողությունները, որոնց հետ բախվում է մեր ազգաբնակչությունը, մասնավորաբար՝ գերիների, անհետ կորածների, պետական սահմանի սահմանազատման, Սյունիքում տիրող անհասկանալի իրավիճակի հետ կապված, մշտապես գտնվում են ՄԻՊ ուշադրության կենտրոնում: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս ամենը բացարձակապես դուր չի գալիս օրվա իշխանություններին, քանի որ վերոգրյալին զուգահեռ Թաթոյանն իր պաշտոնից բխող քաղաքական չեզոքություն է ցուցաբերում, այսինքն, այս դեպքում իշխանության «ատամը չի կտրում»։

Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում որևէ մեկին, ով հանրության կողմից կարող է սիրված և ընդունելի լինել: Ըստ այդմ, մի կողմից՝ Փաշինյանն անընդունելի է համարում, որ այս ինստիտուտն իր ձեռքի տակ չէ ու կամակատար չէ, մյուս կողմից նրան զայրացնում է ՄԻՊ բարձր վարկանիշը՝ անկում ապրող «թավշյա ժողովրդավարների» վարկանիշի ֆոնին։ Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու այս թեմային՝ նշելով, որ իշխանական ու «մերձիշխանական» որոշակի շրջանակներ հետևողականորեն թիրախավորել են Թաթոյանին և փորձում են վարկաբեկել նրան։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին իշխանական կուլիսներում բավականին ակտիվ քննարկում են Արման Թաթոյանին «խաղից հանելու» հարցը. մենք տեղեկություններ ունենք, որ իշխանությունները փորձում են հնարավոր ու անհնար, օրինական ու ոչ օրինական մեթոդներով շատ արագ ազատվել նրանից, որպեսզի կարողանան իրենց ծրագրած քայլերն առանց մեծ աղմուկի վերջակետին հասցնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր