Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

09 փետ 2021 11:15

4 տարի, 8 ամիս, 19 оր, 12 ժամ հետո Ադրբեջանը կարող է ՌԴ-ից պահանջել հեռանալ Արցախից , բա հետո՞

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը այսօր հերթական նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին հիշեցրեց, որ 4 տարի, 8 ամիս, 19 оր և 12 ժամ. սա այն ժամանակն է, որի ավարտից հետո Ադրբեջանի նախագահը կարող է եռակողմ հայտարարության հիման վրա պահանջել, որ ՌԴ-ն իր խաղաղապահ ուժերը դուրս բերի Արցախի տարածքից:

«Սա նաև այն ժամանակն է, որ մենք պետք է օգտագործենք նման հավանական զարգացումներին պատրաստ լինելու համար: Ես ուզում եմ հասկանալ` արդյո՞ք այս ժամանակը մենք արդյունավերտ օգտագործում ենք, թե՞ ոչ»,- Միրզոյանին հարց ուղղեց Սիմոնյանը՝ հավելելով, որ նիստի օրակարգում ընդգրկված 16 հարցերից և ոչ մեկը համարժեք չէ չէ Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներին:
ԱԺ նախագահը համաձայնեց մարտահրավերներին ադեկվատ արձագանքելու անհրաժեշտության մասին դիտարկմանը, բայց հավելեց, որ դրանով զբաղվում են ՀՀ-ի այլ ինստիտուտներ:
«Ձեր մատնանշած հարցը պետք է ուղղել վերաբերելի գերատեսչությունների ղեկավարներին: ԱԺ-ն իր զանազան գործընթացներով իր դերակատարումը ևս ունի, բայց բարեբախտաբար, թե դժբախտաբար ԱԺ այլ առօրյա պարտականությունները ոչ ոք չի չեղարկել: Մենք չենք կարող զբաղվել միայն մեկ հարցով»,- ասաց Միրզոյանը:

Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի թվում են «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու, Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու , «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու, «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու, «Կրթության մասին» և «Բարձրագույն կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրինագծերի փաթեթները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրություն հարցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր