Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

09 փետ 2021 13:16

Տեսանյութ.Մարդկանց վերջին հույսն եք կտրո՞ւմ, արա, թուրքն ասել է այդքան ու վե՞րջ. Անհետ կորածի հորեղբայրը՝ սպաներին

Արցախյան պատերազմում անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղազարյանը, Արցախից ֆեյսբուքայն ուղիղ եթերում անդրադառնում է երեկ առավոտյան ծնողների ու Նիկոլ Փաշինյանի, ապա նաև պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումներին:


«Տղաներից հարցրել եմ, թե ինչպես են անցել հանդիպումները: Հասկացա հետևյալը, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպումը  հերթական ջուրծեծոցին է եղել, կոնկրետ արդյուն չի եղել»,- նշում է նա:


Ա. Ղազարյանն իր խոսքն ուղղում է այն սպաներին, ովքեր գիտեն զոհված զինվորների մարմինների վայրերը. «Խոսքն ուղղում եմ այն սպաներին, ովքեր վախենում են հաշվահարդարից ու չեն գալիս այստեղ՝ օգնելու գտնել  մարմիններ: Հաշվեհարդար չի լինի: Եթե գիտեք մի մարմնի տեղ, եկեք, ցույց տվեք, գնացեք: Այդքան մորթապաշտ մարդ չի լինի: Համ հերիք չէ երեխեքին պատերազմի ժամանակ թողել եք անօգնական, հիմա էլ ձև եք բռնել, թե ձեր կյանքի համար սպառնալիք է այստեղ գալը:


Հասկացեք մի բան, եթե ցանկանան ձեր կյանքը ձեր ձեռքից խլեն, Երևանում էլ կխլեն:
Չեք կարող թաքնվել: Եթե մարդիկ ցանկանան ձեզ ֆիզիկապես ոչնչանեցել, կոչնչացնեն: Այնպես որ հենց այնպես պատճառաբանություն մի բռնեք, թե վախենում եք գալ՝ հաշվեհարդար կլինի: Հելեք ու  սուսուփուս եկեք Ստեփանակերտ, ընդգրկվեք խմբերի մեջ ու գնացեք տեղը ցույց տվեք, եթե գիտեք»,- ասում է անհետ կորած զինծառայողի հորեղբայրը:


Ինչ վերաբերում է Փաշինյանի հետ հանդիպմանը, նա նշում է. «Հանդիպումից հետո ներկա ծնողներից մեկն ինձ փոխանցել է, որ վարչապետը գերիների հետ կապված ասել է՝ իբր թուրքերը հաստատել են 21 հոգի գերի լինելու փաստն ու ասել են էլ գերի չունեք: Այսինքն, եթե ձեր խոսքը հասկանանք,  ի՞նչ է նշանակում՝ 21 հոգուց բացի էլ գերի չունենք: Խծաբերդից գերեվարված 62 հոգին կարծեմ առանձին ցուցակ է:


Այսինքն ընդհանուր 21 ռազմագերի ունե՞նք: Ու դուք կանգնում եք, ծնողներին ասում եք՝ այս 21-ն են ու վե՞րջ:


Ո՞նց կարող է էլ չլինի: Պատկերացնում եք՝ ի՞նչ է կատարվում հարյուրավոր ընտանիքներում: Մարդկանց վերջին հույս եք կտրո՞ւմ, արա: Այսքան ժամանակ մարդ հույսով ապրում է, որ կարող է իր երեխան գերի լինի ու դու կանգնում, ասում ես՝ թուրքն ասել է այդքան ու վե՞րջ: Կարելի էր մի քիչ ավելի ուրիշ ձևով ասել: Ախր դուք կռուտիտի բարձրագույն ավարտած մարդիկ եք, չեք կարողանո՞ւմ ակուռատնի կռուտիտ անեք, որ մարդկանց այս վիճակի չհասցնեք:


Ինչո՞ւ եք նման բաներ անում, որ այս մարդկանց ավելի հունիս հանե՞ք: Դե արի ու հիմա այդ մարդկանց ասա, որ այդքանը չէ, չի կարող այդքանը լինի, շատ է, հաստատված չէ:

Քանի անգամ հանդիպում եմ ունեցել վարչապետի հետ, ամեն հանդիպումից հետո հիասթափություն եմ ապրել, ամեն անգամ իր հետ խոսելուց ասում է՝ վայ սա ես չգիտեի, նոր ձեզանից եմ լսում… Դե որ պետք է մեզանից իմանաք, ձեր կողքիները ձեզ փաստորեն սուտ, անկապ ինֆորմացիա են տալիս, դուք էլ դրանք կագնում ու ժողովրդին եք ասում առանց իսկությունն իմանալու…

Ժողովուրդ ջան, այդ ամեն ինչին մի հավատացեք, հույսներդ էլ մի կորցրեք: Ինչքան գերի կա, բոլորը հետ են գալու, ամեն ինչ արվելու է, ինչ հնարավոր է, ինչ ձև ուզում է այդ լուծումը լինի: Համոզված եմ՝ շատ մարդիկ կան, ովքեր պատրաստ ենք օգնել, մարդիկ կան, որ արդեն գործողություններ են կատարում այդ ուղղությամբ, որ ինչքան գերի կա, վերադարձնեն իրենց տները»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր