Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

09 փետ 2021 20:23

Մի լքեք ձեր հայրենիքը, որի համար հազարավոր լուսավոր տղաներ տվեցին իրենց կյանքը

ԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻ ԼՔԵՔ ՁԵՐ ԵՐԿԻՐԸ
Տեղեկանալով օդանավակայանում կատարվող իրադարձություններին, մասնավորապես՝ արտագաղթի  ծավալներին, դիմում եմ իմ հայրենակիցներին։
Սիրելի հայրենակիցներ․ մի լքեք Ձեր երկիրը, մի թողեք նրան այս ծանր պահին, հայրենիքը խոցված է՝արյունաքամ վիճակում, այսօր նա Ձեր զավակն է և Ձեր պաշտպանության կարիքն ունի։ Միթե՞ ծնողն իր զավակին թղնում է ծանր վիճակում՝ բախտի քմահաճույքին, չէ որ Ձեր զավակների համար կանեք հնարավոր ու անհնար ամեն ինչ նրան ոտքի հանելու համար, ուրեմն ինչու եք լքում հիմա, երբ նա Ձեր կարիքն այդքան շատ ունի։

Գիտեմ զայրացած ու կոտրված եք, վրդովված ու խաբված, բայց մի թե այս իշխանություններով է հայրենիքը չափվում, մի թե Ձեր հայրենասիրությունը տեղի տվեց ապիկար իշխանիկներին։ Այս իշխանությունը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի գլխավորությամբ պետք է ժամ առաջ հեռանա, որպեսզի վերականգնվի հավատը պետության և պետականության, բանակի ու ոստիկանի  նկատմամբ։ Գիտեմ վհատվել եք, բայց մի թե դա է ճիշտ որոշումը, թողնել նրան ու գաղթել։

Սիրելի հայրենակիցներ․ 1990 թվականին մենք անցանք սրա միջով, ունեցանք բազմաթիվ զոհեր, մեր հոգին խոցված էր, քանզի կորցրել էինք մեր հարազատներին, եղբայրներին ու ընկերներին, բայց չէր կոտրվել մեր ոգին, չէր նվաստացել մեր արժանապատվությունը, հային բնորոշ քաջությամբ հաղթեցինք ու ոտքի կանգնեցինք։ Ծանր էր այդ տարիներին, պատերազմից հետո Հայաստանը  վատ վիճակում էր, սակայն համախմբվեցինք  կայունացրեցինք ու զարգացրեցինք այն։ Մենք միասին կարող ենք նորից դա անել, միայն մի լքեք մեր հայրենիքը, այն հայրենիքը, որի համար հազարավոր լուսավոր տղաներ իրենց կյանքը տվեցին՝ կորցնելով մի ողջ սերունդ։
Ուշքի եկեք՝ մի հեռացեք։
Ազատամարտի վետերանների միության 
պատվավոր նախագահ Հ․Հովսեփյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր