Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

10 փետ 2021 10:46

Տեսանյութ.Էլի հերթական անգամ իրենց խաղերն են տալիս,մեր համբերության բաժակը լցվել է,այլևս անելիք չունենք, գալիս ենք Երևան

«Այս ընթացքում հասկացանք, որ այս գործընթացը շատ դանդաղ է ընթանում, երկարաձգվում է: Էլի հերթական անգամ իրենց խաղերն են տալիս: Արդեն մեր համբերության բաժակը լցվել է, որոշել ենք, որ Ստեփանակերտում այլևս անելիք չունենք և առավոտյան շարժվելու ենք Երևան»,- երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է պատերազմի ընթացքում անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղազարյանը:


Նա նշել է, որ Ստեփանակերտում գտնվող բոլոր ծնողները գալու են Երևան, կոչ է անում բոլոր ծնողներին, որոնք պատրաստ են լինել իրենց կողքին, որոնք փնտրում են իրենց հարազատներին կամ արդեն հուղարկավորել են, միավորվեն իրեն ու բարձրաձայնեն իրենց հարցերը:


«Այսպես չի լինի: Հայտարարում են 21 գերի են վերադարձում, բայց 5 հոգի է գալիս: Եթե այսպես շարունակվի, մի քանի տարի կտևի այս գործընթացը: 


Լսեք, պարոնայք, մենք չենք կարող տարիներով սպասել մինչև մեր երեխաներին 5 հոգով, 5 հոգով կբերեք: Ուրեմն եթե այդպես լավ չեք պատկերացնում գերությունն ինչ բան է, ձեր երեխաներին  տարեք, դրեք մեր երեխաների կողքն ու նստեք մեզ հետ սպասեք:


Ինչքա՞ն կարող եք  ժամանակ ձգել: Ի՞նչ եք ուզում: Բերել եք, փափուկ բարձ է, որ դնում եք մեր գլխի տալ, ամեն մեկը մի կողմ է գնացել: Առանձին-առանձին խմբերը թարգում ենք, միանում ենք բոլորով  իրար հետ»,- ասել է Ա. Ղազարյանը:


Նա նշել է, որ որոնողական աշխատանքները շատ ուշ սկսեցին, այնքան ուշ, որ շատ քիչ մարմին է մնացել:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր