Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա, կան տուժածներ          Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն       15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն    

10 փետ 2021 13:37

Էրդողանի բարբաջանքը՝ Ադրբեջանն ինքնուրույն է ազատագրել գրավյալ հողերը...Հայաստանը 30 տարի պահել է Ղարաբաղը օկուպացիայի տակ

«Հայաստանը 30 տարի պահել է Ղարաբաղը օկուպացիայի տակ: Ո՞ւմ հողերն են դրանք: Մեր ադրբեջանցի եղբայրների». APA ադրբեջանական գործակալության թուրքական բյուրոն հայտնում է, որ այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմում կայացած հանդիպման ժամանակ:


Էրդողանը նաև նշել է, որ Ադրբեջանն ինքնուրույն է ազատագրել գրավյալ հողերը։ «Մենք նաև ցուցաբերել ենք ամեն հնարավոր աջակցությունը, և Ղարաբաղն արդեն գտնվում է իր տերերի վերահսկողության տակ»,– նշել է նա՝ մոռանալով, որ պատերազմում լայնորեն կիրառված «Բայրաքթար»-ները և  ադրբեջանական բանակի ամբողջ հրամկազմը ղեկավարվում էր թուրք զինվորականների կողմից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր