Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

11 փետ 2021 13:30

Մի խումբ քաղաքական ու հասարակակն գործիչներ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազին

Մի խումբ քաղաքական ու հասարակակն գործիչներ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին:


Ստորեւ ներկայացնում ենք հաղորդումը.


«Ձեզ ենք ներկայացնում ներքոշարադրյալ նյութը օրենքի շրջանակներում համապատասխան ընթացք տալու նպատակով.
2018 թվին Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպած եւ իրականացրած իշխանափոխության ժամանակ վերջինիս կոչով 2018թ.-ին կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շրջափակում, որտեղ Փաշինյանը հայտարարել է, որ եթե իրեն չընտրեն վարչապետ, ապա Հայաստանի Հանրապետությունը երբեք վարչապետ չի ունենալու, եւ այդ նպատակով պատգամավորների վրա գործադրվել են  օրենքով արգելված ճնշումներ:                                      


Հայաստանի Հանրապետությունում «COVID»-ի համավարակի առաջին դեպքը ի հայտ է եկել  2020թ. փետրվարի վերջին: Սակայն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Իմ քայլը» խմբակցության կողմից սահմանադրական փոփոխությունների նպատակով նախաձեռնած «ԱՅՈ»-ի քարոզարշավն իրականացնելու համար կազմակերպված հանրահավաքները չտապալելու նպատակով հանրությունից  թաքցվել է վարակի վտանգավորությունը դիտավորությամբ իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա են տարածել եւ, այդ պատճառով, միջոցներ չեն ձեռնարկվել այդ վարակի տարածումը արագ կանխելու համար: Իշխանությունների անգործության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են համավարակի արագ տարածման բարձր ցուցանիշներ, որին մինչ օրս զոհ են դարձել չորս հազարին հասնող ՀՀ քաղաքացիներ:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Հայաստանի Հանրապետության  տարածքում կազմակերպվել է դատարանների շրջափակում, ինչը խաթարել է ինչպես դատարանների բնականոն գործունեությունը, այնպես էլ Սահմանադրությամբ ամրագրված վերջիններիս անկախությունը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնվել եւ ընդունվել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին ցմահ կենսաթոշակներ նշանակելու մասին օրենքը՝ վերջինների կողմից հրաժարական ներկայացնելու  պայմանով:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոփոխվել է 2018թ. ՀՀ ՊՆ սպառազինությունների գնման պլանը: Արդյունքում ՀՕՊ միջոցների փոխարեն գնվել են ՍՈՒ-30Մ ինքնաթիռներ՝ առանց ռազմամթերքի, ինչը թուլացրել է մեր պաշտպանական համակարգը եւ մեր պարտության պատճառներից մեկն է դարձել: Արցախյան պատերազմի ընթացքի մասին (իբր մեր երկրի հաղթելու վերաբերյալ) պետական լրատվամիջոցների կողմից 44 օր շարունակ պաշտոնական սուտ տեղեկատվություն է մատուցվել հանրությանը, ինչի արդյունքում տեղի չի ունեցել անհրաժեշտ  մոբիլիզացիա եւ հանգեցրել է պատերազմում մեր պարտության:


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել իշխանության յուրացում: Մասնավորապես վարչապետը յուրացրել է ՀՀ Սահմանադրության 155 հոդվածով ամրագրված զինված ուժերի գերագույն հրամանատարի լիազորությունները: Այսպես, ՀՀ Սահմանադրության 155 հոդվածի համաձայն՝ պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է: Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 118 հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովին է վերապահված Կառավարության առաջարկությամբ պատերազմ հայտարարելու մասին որոշման ընդունման լիազորությունը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Միաժամանակ ՀՀ Սահմանադրության 155 հոդվածի համաձայն՝ Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը եւ այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին: Արձանագրենք նաեւ, որ պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը: Մինչդեռ արցախյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ չի եղել, այն եղել է Արցախի չճանաչված Հանրապետության դեմ: ՀՀ զինված ուժերը իրենց ամբողջ ներուժով փաստացի  մասնակցություն չեն ունեցել Արցախյան 44 օրյա պատերազմին, ինչի վերաբերյալ ՀՀ Կառավարությունը որեւէ որոշում չի ընդունել , իսկ Ազգային ժողովը որեւէ պետության Պատերազմ չի հայտարարել: Փաստացի, որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, Հայաստանի Հանրապետությունը պատերազմի կողմ չի հանդիսացել, հետեւաբար զինված ուժերի գերագույն հրամանատարը չէր կարող լինել  ՀՀ վարչապետը: Մինչդեռ, յուրացնելով զինված ուժերի գերագույն հրամանատարի լիազորությունները Նիկոլ Փաշինյանը իրեն հանցակից է դարձրել նաեւ իր կնոջը, վերջինիս գործուղելով Արցախի զինվորական հրամանատարական կենտրոն, որտեղ Աննա Հակոբյանը, որեւէ առնչություն չունենալով ռազմական գործի հետ եւ որեւէ լիազորություն չունենալով,մասնակցել եւ անհարկի միջամտել է մարտական գործողությունների օպերատիվ կառավարմանը, ինչը նույնպես իշխանության հանցավոր յուրացում է:  Հայտարարելով երկրում ռազմական դրություն Նիկոլ Փաշինյանը, յուրացրել է  զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը եւ, միաժամանակ, վիժեցրել է ՀՀ զինված ուժերի ամբողջական մասնակցությունը մարտական գործողություններին, փաստացի որեւէ գործուն աջակցություն ցույց չի տվել Արցախի զինված ուժերին, ինչը հանգեցրել է դառը պարտության: Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանը, չհանդիսանալով ԱՀ զինված ուժերի գերագույն հրամանատար, ՌԴ եւ Ադրբեջանի զինված ուժերի գերագույն հրամանատարների հետ 2020 թ. Նոյեմբերի 9-ին, գերազանցելով իր լիազորությունները,  դրա իրավունքը չունենալով, ստորագրել է կապիտուլյացիային համազոր հայտարարությունը, որով թշնամուն է հանձնվել ԱՀ տարածքի եւ պաշտպանական գոտու որոշիչ մասը, եւ փաստացի, վտանգի տակ դնելով Հայաստանի Հանրապետության պետականության գոյությունը:


Արցախյան պատերազմի անփառունակ ավարտից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից շարունակվել է Հայրենիքի շահերին հակառակ ուղղված գործողությունները:


Մասնավորապես Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, առանց որեւէ իրավական հիմքի Ջի-Փի-Էս համակարգի կամ վարչական քարտեզների միջոցով իրականացվել է ՀՀ  սահմանների իբր «դեմարկացիա» կամ «դելիմիտացիա», ինչի արդյունքում ՀՀ բնակավայրերի  տարածքներ փոխանցվել են թշնամուն:


Առերեւույթ հանցագործություն համարվող վերը նշված արարքների վերաբերյալ խնդրում ենք կատարել հանգամանքների լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն:


Դիմողներ՝


Արշակ Զաքարյան


Տիգրան Չոբանյան


Արագած Ախոյան


Վարդան Այվազյան


Մերուժան Միքայելյան


Արամ Գասպարի Սարգսյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր