Փետրվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի       Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը    

12 փետ 2021 13:57

Ցանկություն չունեմ որևէ մեկի հետ կապ հաստատել և իմանալ՝ ինչու որդուս մեդալը չկա. Արտակ Հովհաննիսյան

Արցախի 44-օրյա պատերազմի օրերից հայտնի լուսանկարի տղային՝ Ալբերտ Հովհաննիսյանին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պետք է շնորհվեր «Արիության համար» մեդալ, որը մինչ օրս չի շնորհվել ընտանիքին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:


«Մինչ այսօր մեդալը չի հանձնվել մեզ  և կա միայն հրամանագիրը: Մեդալը չի շնորհվել, իսկ ես անգամ ցանկություն  չունեմ ինչ-որ մեկի հետ կապ հաստատել և հասկանալ՝ ինչու ամիսներ անց հետմահու մեդալը չի շնորհվել»,- ասաց Արտակ Հովհաննիսյանը:


Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում արեց հրապարակում, որտեղ նշված էր՝ Արցախը բարձր է գնահատում հերոսի սխրանքը, և Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր