Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

12 փետ 2021 14:49

Լինելու է ընդվզման2-րդ, ավելի հուժկու, համաժողովրդական ալիք. հիմա կուսակցություն խաղալու, կուսակցական վերմակը մեզ վրա քաշելու ժամանակը չէ

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում կխոսի արցախյան խնդրի վերաբերյալ։
Նա նաև հայտնեց, որ այսուհետ ՀՀԿ նախագահը մտադիր է ավելի հաճախ հանդես գալ մամուլի ասուլիսներով ու հարցազրույցներով։

«Ես կարծում եմ, որ մեր երեք նախագահները, բոլոր պաշտպանության նախարարները, որոնք իրենց լուման են ներդրել անկախ Հայաստանի և հայկական Արցախի կայացման համար, չեն կարող և չպետք է անմասն մնան այս ազգային պայքարից»,– ասաց Շարմազանովը` կոչ անելով բոլոր մտահոգ մարդկանց` անկախ կուսակցական պատկանելությունից, սառեցնել բոլոր ներազգային տարաձայնություններն ու պայքարել ազգային աղետի վերածված իշխանության դեմ։

«Հիմա կուսակցություն խաղալու, կուսակցական վերմակը մեզ վրա քաշելու ժամանակը չէ»,– ասաց նա։

Շարմազանովն այսօրվա պայքարը համեմատեց 1988թ–ի համազգային շարժման հետ, որտեղ չկար կուսակցական որևէ գաղափար։

«Սա պետք է լինի նոր, ավելի լայն համաժողովրդական ընդվզում, և դա լինելու է»,– ասաց նա։

Շարմազանովի խոսքով` Հայրենիքի փրկության շարժմանը մաս կազմող քաղաքական ուժերի օրակարգում երբեք չի եղել և չկա արտահերթ ընտրությունների պահանջ, կա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ։ Իսկ ինչ վերաբերում է շարժմանը չմիացած կուսակցություններին ու գործիչներին, այդ թվում` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա, Շարմազանովի համոզմամբ, ընդդիմադիր ողջ բևեռն այսօր միակարծիք է Փաշինյանի դավաճանական ռեժիմից օր առաջ հրաժարվելու հարցում։

«Ես Չապաևը չեմ, որ սուրս հանեմ, սրա–նրա վիզը թռցնեմ։ Կարծում եմ, որ քաղաքական ճշմարիտ ճնշման արդյունքում նա գնալու է»,– ասաց Շարմազանովը` համոզմունք հայտնելով, որ Փաշինյանը հրաժարական տալու է և ոչ շատ ուշ ժամանակահատվածում։

Նրա խոսքով, այդ մարդն իր ապաշնորհ, դավաճանական թիմով ապացուցել է, որ ի զորու չէ պաշտպանել ոչ միայն Արցախի ժողովորդի անվտանգությունը, նաև Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը:

«Էլ ի՞նչ պետք է լինի, որ մեր քաղաքացիները, ժողովուրդը գիտակցեն, որ ամեն վայրկյան այս էակի մնալն  իշխանության բուրգին կործանարար է մեր երկրի համար»,- հարցադրում արեց ՀՀԿ խոսնակը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն անգամ պատերազմի ավարտից հետո չի կարողացել ապահովել խաղաղություն, նոյեմբերի 9-ից հետո Արցախը տարածքային կորուստներ է ունեցել, պատերազմից հետո Հայաստանը Սոթքի մի հատվածն է տվել Ադրբեջանիn, Սյունիքից տարածքներ են տալիս թշնամուն:

«Այս հողատուն եկել է  մի բանի համար, որ ազատվի Արցախյան հաղթանակի ժառանգությունից։ Նրանց համար Արցախը բեռ է, հայկական աշխարհն է բեռ: Իրենք ի կատար են ածել Թուրքիայի պանթուրքիստական հարյուրամյա նպատակը՝ Մեղրիով, Սյունիքով ճանապարհ տալով թուրքին», - ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ ժողովրդի մեջքը կոտրված է, շատերն ուզում են արտագաղթել, բայց հայրենիքը շենացնելու, Շուշին հայկական դարձնելու նպատակի առաջին քայլը պետք է լինի Նիկոլ Փաշինյանից ազատվելը։

«Համոզված եմ՝ լինելու է ընդվզման երկրորդ, ավելի հուժկու, համաժողովրդական ալիք, որովհետև այս իշխանությունն այլ տարբերակ հանրությանը չի թողել», - ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր