Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

12 փետ 2021 16:58

Եթե խաղաղություն եք ցանկանում, պատրաստվեք պատերազմի...ՌԴ-ն չի բացառում ԵՄ-ի հետ կապերի խզումը

Ռուսաստանը կարող է խզել կապերը Եվրամիության հետ, եթե Բրյուսելը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի տնտեսության զգայուն հատվածների դեմ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` «Соловьев LIVE»-ի YouTube ալիքում, գրում է Euronews-ը։

«Մենք ելնում ենք նրանից, որ պատրաստ ենք (ԵՄ-ի հետ կապերը խզել – Euronews)», - ասել է Լավրովը՝ պատասխանելով հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հարցին նոր պատժամիջոցների մասին, որոնք ռիսկեր են պարունակում ՌԴ տնտեսության համար, այդ թվում առավել զգայուն ոլորտներում։
«Այո, մենք չենք ցանկանում մեկուսանալ աշխարհի կյանքից, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրան: Եթե խաղաղություն եք ցանկանում, պատրաստվեք պատերազմի», - ասել է Լավրովը:

Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր, ավելի լուրջ պատժամիջոցների հնարավորությունը`կապված այսպես կոչված Իվ Ռոշեի գործով անազատության մեջ գտնվող քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ իրավիճակի հետ: Ընդդիմության կողմնակիցները գործը շինծու են անվանում:

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ժամանել էր Մոսկվա՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու համար, ինչը հարուցեց որոշ եվրոպացի քաղաքական գործիչների քննադատություններ: Հանդիպման ավարտին նա ասաց, որ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները «հասել են հատակին»՝ ռուս ընդդիմադիրի թունավորումից և բանտարկվելուց հետո: Միևնույն ժամանակ, Բորելը շեշտել է, որ Բրյուսելը շարունակում է ձգտել համագործակցել Կրեմլի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր