Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ       Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»    

13 փետ 2021 11:43

Ժիրինովսկու խորհուրդը ամուսիններին՝ որպեսզի իրարից չձանձրանաք, քնեք տարբեր մահճակալներին և սենյակներում

Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Վալենտինի օրվա նախօրեին կոչ է արել ամուսնացած զույգերին քնել տարբեր մահճակալներին և սենյակներում, նույնիսկ տարբեր բնակարաններում, որպեսզի նրանք ձանձրանալու ժամանակ ունենան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ի դեպ, մահճակալի մասին: Ինչպե՞ս են սովորաբար կինն ու ամուսինը քնում: Նրանք քնում են նույն անկողնում ու ամբողջ գիշեր խանգարում են իրար, չեն թողնում քնել: Այս դեպքում անհրաժեշտ է քնել առանձին մահճակալներում: Ավելին՝ պետք է այնպես անել, որ նրանք տարբեր սենյակներում քնեն: Իսկ սա հարցի վերջնական լուծո՞ւմ է: Ո՛չ, անհրաժեշտ է նաև առանձին բնակարան»,- տոնի նախօրեին հանդիպման ժամանակ ասել է քաղաքական գործիչը:


Վերջինս իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ երբ ամուսինները մի բնակարանում են ապրում, նրանք անընդհատ տեսնում են միմյանց, և դա նյարդայնացնող է:


«Երբ մոտակայքում այլ բնակարան կա, հանդիպելիս այն կարծես ժամադրություն ունի, դուք կարոտում եք, ցանկություն կա միասին լինելու, և ընդհանրապես պարտադիր չէ, որ այդ ամենն ավարտվի մտերմիկ հարաբերություններով, միգուցե դուք պարզապես թեյ խմեք: Բոլոր մարդիկ էլ լավն են, բոլորն էլ հրաշալի են, բայց հոգնածություն միշտ կա»,- ասել է Ժիրինովսկին:




Իր խոսքում քաղաքական գործիչն անդրադարձել է նաև հասարակաց տների թեմային: Որպես օրինակ նա ներկայացրել է Թուրքիայի մի շարք քաղաքներում գործող այս հաստատությունների գործունեությունը, նշելով՝ այդպիսի վայրերն «ունեն դրական ազդեցություն, քանի որ նվազում է սպանությունների թիվը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր