Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

13 փետ 2021 14:39

Ալիևը հասկացել է, որ ինչ որ պահի Էրդողանն իրեն կշպրտի մի կողմ և նա Ռուսաստանին խնդրել է, որ գան մտնեն Արցախ

«Ամենացավալին այն է, որ մենք կարողանում ենք հանադուրժողականություն ցուցաբերել այս դավաճանության նկատմամբ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով իշխանությունների գործողությունների վերաբերյալ հասարակության պասիվ վերաբերմունքին:


Տնտեսագետը համոզված է, որ հայ ժողովուրդը գտնվում է ցնցումնային վիճակում և դեռևս չի կարողանում դավաճանության փաստին արձագանքել, բայց հավաստիացրեց, որ այն անպայման տեղի կունենա:


Նրա խոսքով,  Նիկոլ Փաշինյանն արել է միայն վատ բաներ՝ շանտաժ, ստախոսություն և քիչ մտավոր ունակություններ ունեցողների ապակողմնորոշում և դրանով ցանկացել է ժամանակ շահել, որի ընթացքում՝ երկիրը վաճառել, բայց այն չի հաջողվի:


Լրագրողի դիտարկմանը, թե արդեն Արցախի 75 տոկոսը վաճառել է՝ Բոստանջյանը չհամաձայնեց և բացատրեց, որ խոշոր հաշվով, ոսկերչակական գործողություն է տեղի ունեցել քաղաքական առումով և Ռուսաստանը կարողացել է ոտքը դնել Հարավային Կովկաս, ինչը Ղրիմը իրեն միացնելուն հավասարազոր քայլ համարեց:


«Ադրբեջանի նախագահը կնոջը բնորոշ ձևով՝ աջից, ձախից էրդողանին ուզում էր համբուրեր, ասենք՝ տարբեր վիճակներում, յուրաքանչյուր հանդիպմանը»,- նկատեց Բոստանջյանը և հավելեց, որ էրդողանը, լինելով տղամարդ, չէր կարող այդ մոտեցումն ընդունել:


Ըստ Բոստանջյանի, Ալիևը հասկացել է, որ ինչ որ պահի Էրդողանն իրեն կշպրտի մի կողմ և նա Ռուսաստանին խնդրել է, որ գան մտնեն Արցախ:


Այստեղից բանախոսը հիմնավորեց, որ օկուպացված տարածքների հարցը դեռ կբարձրացվի, իսկ աշխարհաքաղաքականության սուբյեկտները Արցախի ինքնորոշման հարցն առաջ կբերեն, բայց ոչ նրա համար, որ հայերին են սիրում:


Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Ռուսաստանը արդեն հայտարարել է՝ Արցախը Ադրբեջան է՝ Վարդան Բոստանջյանը  նկատեց, որ քաղաքականության մեջ կայուն խոսքեր չկան, իսկ նման բան ասել է, որ բացառի ընդհարումը Թուրքիայի հետ:


Նա նույն տրամաբանությամբ  բացատրեց պատերազմում հաղթելու կապակցությամբ Ադրբեջանին ուղղված ԻԻՀ ԱԳ նախարարի շնորհավորանքը՝ այն հիմնավորելով Իրանում ապրող 20 մլն ադրբեջանցիների գործոնով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր