Քամին կուժգնանա, անձրև ու ձյուն կգա

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, այսօր 20-25 մ/վ, իսկ 17-ին` 25-30 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-19-ը, 20-ի գիշերը՝ թաց ձյուն: Այս գիշեր և փետրվարի 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
