Հիմա մենք ականատեսն ենք դիրքային պայքարի՝ կա՛մ կհաղթի Նիկոլ Փաշինյանը, կա՛մ պետությունը. «168 ժամ»          Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները.«Փաստ»       Տեսանյութ.Ավտոբուսներով ոստիկանները ԱԺ շենքի հետնամասում են սաղավարտներով, վահաններով, մահակներով զինված    

17 փետ 2021 18:02

Թուրքիայում ամուսինը հղի կնոջը «սելֆի» անելուց հետո 300 մետր բարձրությունից ցած նետել(ֆոտո)

Թուրքիայում ամուսինը ժայռի եզրին «սելֆի» է արել հղի կնոջ հետ, իսկ հետո նրան 300 մետր բարձրությունից ցած նետել, գրում է Mirror-ը։


Պարբերականը հաղորդում է, որ ոստիկանությունը 40-ամյա Հաքան Այսալին մեղադրում է 2018 թվականի հունիսին Մուղլա քաղաքում հանգստի ժամանակ կնոջը՝ 32-ամյա Սեմրա Այսալին, 300 մետր բարձրությունից ցած հրելու համար, որի հետևանքով հղիության յոթերորդ ամսում գտնվող կինը մահացել է։


Թեև ամուսինը հրաժարվում է ընդունել իր մեղավորությունը, ոստիկանությունը պնդում է, որ «դժբախտ պատահարն» իրականում ծրագրված է եղել Այսալի կողմից, որպեսզի կարողանա գումար շորթել ապահովագրական ընկերությունից։


Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ նա «պլանավորել է իր կնոջ սպանությունը՝ նրա անունից նախապես ձևակերպելով դժբախտ պատահարներից 400 հազար թուրքական լիրա (մոտ 55000 դոլար) երաշխիքով անձնական ապահովագրություն»։


Եզրակացության մեջ նշվում է, որ երեք ժամ զույգը նստել է ժայռի գագաթին, քանի որ ամուսինն, իր կանխամտածված հանցագործություն իրագործելուց առաջ, փորձել է համոզվել՝ շրջակայքում մարդ չկա։


Տղամարդը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ կինը պատահմամբ է ժայռից ցած ընկել։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր