Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

18 փետ 2021 11:22

Հայաստանի բացակայությունը Աթենքում ցույց է տալիս բնական դաշնակիցների կորուստը ,նա ունակ գործընկեր չէ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Թելագրամի իր ալիքում անդրադարձել է Հունաստանի մայարաքաղաք Աթենքում փետրվարի 11-ին հակաթուրքական ալյանսի երկրների՝ Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, ԱՄԷ-ի ներկայացուցիչներին հավաքին, ընգծել, որ Աթենք չէր մեկնել Հայասանի ԱԳ նախարարը։


«Աթենքում քննարկել են թուրքական էքսպանսիոնիզմն ու դրա դեմ պայքրը։ Թուրքիայի ԱԳՆ-ն այն որակել է թշնամական»,-նշել է Մ. Մինասյանն ու ընդգծել, որ Հայաստանի բացակայությունն այդ գագաթնաժողովին  ցույց է տալիս բնական դաշնակիցների կորուստը, ովքեր այլևս չեն համարում, որ Երևանը կա՛մ արժանի է մասնակցելու գագաթնաժողովին, կա՛մ այս հարցում ունակ գործընկեր է:


«Չի բացառվում, որ Հունաստանը ամեն դեպքում հրավիրել է հայկական կողմին, սակայն  Երևանը հրաժարվել է մասնակցելուց՝ չցանկանալով բարկացնել Անկարային»,-նշում է նա։


Ըստ նախկին դեսպանի, սրա արդյունքում Հայաստանը դարձել էմիջազգային հարաբերությունների օբյեկտ, որի մասին խոսում են, ում ճակատագիրը որոշվում է ՝ նրան չընդունելով որոշումների մշակման ու կայացման գործընթացում:


«Նիկոլն այլևս ունակ չէ իրականացնելու արտաքին քաղաքականություն։ Նրան մի բան է մնացել՝ հանգիստ նստել ու չմիջամտել։  Եվ իհարկե՝ լիզել ուրիշների կոշիկները, որում նա մեղադրում էր ուրիշներին»,-նշում է Մինասյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր