Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

18 փետ 2021 11:40

Տեսանյութ.Տղաս զանգեց ասեց, որ ողջ են ու խնդրեց փրկել իրենց․ 6 զինվորների առեղծվածային սպանությունը

Politik.am-ը գրում է.


«Դեկտեմբերի 29-ին Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, թե երկու օր առաջ Արցախի Մարտունու շրջանում 6 հայ զինվորական է սպանվել` հրապարակելով սպանության տեսագրությունը:


Ըստ տեսանյութերի` նկարահանումը կատարվել է դեկտեմբերի 27-ին, որտեղ ադրբեջանցի զինվորականը ասում է, թե նույն օրը դիվերսանտների կողմից սպանված Էլմիր Համբարովի վրեժը լուծված է։


Զոհված զինծառայողների հարազատները կարծում են, որ այս իշխանությունները չարեցին անհրաժեշտ քայլեր, որպեսզի փրկեն պատերազմի ավարտից հետո ադրբեջանական վերահսկողության տակ մնացած տարածքներում թաքնված զինվորների կյանքը։ Զոհված զինվորներից Սասուն Պետրոսյանի հայրը մանրամասներ է պատմել Politik.am-ին»:


Ստորև ներկայացնում ենք զոհված Սասուն Պետրոսյանի հոր՝ Սարիբեկ Պետրոսյանի պատմածը։


«Որդիս ծառայել  Ջաբրայիլում։ Հուլիսի 2-ին էր զորակոչվել բանակ։ Ինքը ուներ առողջական խնդիրներ, պիտի սահմանափակումներով ծառայեր։ Երբ պատերազմը սկսվեց՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան 9.30 իմ երեխան զանգեց, ասաց, որ լավ են պրծել, վերևից իջնելիս են եղել, չհասած զորամաս տեսել են, որ արդեն ռմբակոծում են զորամասը։


Այնտեղից տղաներին տեղափոխել էին «9-րդ կիլոմետր» կոչվող տարածք, այնտեղ անձրևի, ցեխի մեջ 6 ժամ մասնակցել են մարտական գործողություններին։ Դրանից հետո նրանց տեղափոխել են Հադրութի դպրոց, այնտեղից հետո, երբ իրենց հրամանատարներն այնտեղ են եղել, Աղաբեկյան Արթուրը հրամայել է, թե մեր գառնուկներին տարեք առաջ, իրենք լավ կռվող են։ Մեր երեխաներին՝ 120 հոգու՝ առաջին վաշտից և երկրորդ վաշտի մի դասակից, տարել են հենց Հադրութի առաջին գիծ։ Ոչ թևից, ոչ թիկունքից օգնություն չի եղել, անգամ ջուր չեն ունեցել, իրենք իջել են ձորակը, և այնտեղ իրենց հետ 6-7 վիրավոր զինվորներ են եղել, և այլն, և այլն»,- ներկայացրել է հայրը։


Տեսանյութում Սարիբեկ Պետրոսյանը ցույց է տալիս որդու երկու լուսանկարները, որոնցից երկրորդում տղայի դեմքը վնասված է։


«Տղայիս խոշտանգել են Հադրութի Հակակու գյուղում։ Ամսի 11-ին, 9.15 զանգահարեցին ինձ Հարութ Արախանյանի հեռախոսով, Հարութը խոսեց ինձ հետ, սերժանտ էր, ասաց՝ հոպար ջան, մենք ընկել ենք շրջափակման մեջ, ում զանգել ենք, չեն վերցնում, գումարտակի հրամանատարը չի պատասխանում, խնդրում եմ՝ կապվեք որևէ մի բարձաստիճան հրամանատարի հետ։


Ես էլ եկա Կապան, զինկոմիսարիատի բաժանմունք, այնտեղից ճանապարհվեցի Գորիս, զինկոմի մոտ. փոխգնդապետ, կամ գնդապետ Հովսեփյանն էր, և հեռախոսի համարները տվեցի, թե երեխաներն ինչ համարով են զանգել ինձ։ Երեխաները գտնվում էին ձորակում։ 120 հոգուց մնացել էին ընդամենը 60-ը։ Մեծամասնությունը զոհվել էր այնտեղ։ Գումարտակի կեսին էլ տարել էին  Հադրութի վերևը, ինչ-որ գերեզմանների մոտ. այդտեղ վերևից թուրքերն արդեն սկսել էին գրոհելը երեխաների վրա։ Գերեզմաններում շատ զոհեր են եղել։ Իսկ մեր երեխաները հիմնականում եղել են Հադրութի առաջնագծում։


Հադրութի դպրոցում էլ եղել են սպաներ, որոնք զենք են քաշել մեր երեխաների վրա, թե դուք ազգի դավաճաններ եք, պիտի գնաք Հադրութի սահմանները պաշտպանելու։ 2-3 ամսվա նորակոչիկները, որոնք լավ չէին տիրապետում զենքին...։ Իմ որդին վարորդ է եղել։


Ամսի 11-ին, երբ ես գնացի զինկոմի մոտ, ինքը զանգեց գեներալ Կոմիտաս Մուրադյանին, որ սենց-սենց բաներ կան։ Հետո նորից կապվեցինք երեխաների հետ, որ պիտի իրենց օգնության գնան։ Մի քանի ժամ հետո զանգեցի, երեխաներն ասացին, որ ոչ մեկ էլ չի զանգել իրենց։ Ամսի 12-ին, առավոտյան 11.30 կամ 12.30, լավ չեմ հիշում, երեխեն զանգեց, ասաց՝ պապ ջան, մեր ուժերով վիրավորների հետ մենք դուրս ենք եկել Վանք գյուղ, տան մեջ ենք, վիրավորներն էլ մեզ հետ են։ Տղաս խնդրեց, որ կապվենք, օգնություն խնդրենք, որ իրենք կարողանան դուրս գալ։ Այս անգամ արդեն զանգեցի Հադրութի քաղաքապետին, ասաց, որ իրենք տեղյակ են։ Բայց  արդեն ձորակն ու դիմացի ճանապարհը թուրքերը գրավել էին։ Մեր երեխեքը մինչև հոկտեմբերի 22-ը մնացել են Վանք գյուղում, լույս 23-ի գիշերն արդեն այնտեղից դուրս են եկել, բաժանվել են 3 մասի։ Դեկտեմբերի 20-ին, որ այն 6 զինվորներին հանեցին, դա շատ ուրախալի է, բայց դրանից առաջ էլ, դրանից հետո էլ մենք գիտեինք երեխաների մասին, ասել ենք, որ այսինչ տեղում մարդիկ կան։ Իսկ մյուս 6-ին թողեցին անտիրական...։ Մեր երեխաներին թողեցին բախտի քմահաճույքին։ Պատերազմից 50 օր անց էլ մեր երեխաները չեն իմացել, որ պատերազմն ավարտվել է»,- պատմել է Սարիբեկ Պետրոսյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր