Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

18 փետ 2021 13:28

ՀՀ-ի կողմից արցախահայությանը տրվող աջակցության ընդհանուր ծավալը կհասնի 55 մլրդ դրամի. նախարար

Մինչ այժմ արցախահայությանը տրամադրված։ սոցիալական աջակցության 20 միջոցառում է հաստատվել, որոնց մի մասը դեռ ընթացքի մեջ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:


«Ընդհանուր առմամբ այդ բոլոր միջոցառումների շրջանակում ուղիղ ֆինանսավորվել է 21,5 մլրդ դրամ: Այդքան գումար արդեն փաստացի տրամադրվել է արցախահայությանը: Ընթացքի մեջ գտնվող ծրագրերով, որոնք մոտ ժամանակներս կավարտվեն, մինչեւ 3 մլրդ դրամի բյուջե ունենք, որոնք շահառուները պետք է ստանան: Այսինքն ընդհանուր առմամբ 25 մլրդ դրամի ֆինանսավորում արդեն ունենք»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա կառավարության օրակարգում ընդգրկված միջոցառումը ներառյալ, արցախահայությանը տրվող աջակցության ընդհանուր ծավալը կհասնի 55 մլրդ դրամի:


Նախարարի խոսքով, բացի սրանից կան նաեւ Արցախի կառավարության հետ համատեղ կան մի շարք միջոցառումներ եւ մոտավորապես այդքան հատկացումներ էլ կլինեն Արցախի կառավարության կողմից իրականացվող ծրագրերով. «Մասնավորապես, 2021-ին Արցախում փոխհատուցվելու է կոմունալ վճարների ծախսերը որոշակի  շրջանակներում՝ գազի, էլեկտրաէներգիայի ու կապի գծով: 6 ամիս բիզնեսի հիմնական ճյուղերում փոխհատուցվելու է եկամտահարկն ամբողջությամբ: Ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկերի մասնակի փոխհատուցում է իրականացվելու Արցախի կառավարության կողմից: Բացի այդ հարկային օրենքներում փոփոխություններ են արվել, եկամտահարկը դարձել է 15 տոկոս, շահութահարկը բազմաթիվ ճյուղերում դարձել է զրո տոկոս: Փոքր բիզնեսը հաստատագրված վճարով էր աշխատում, դա դուրս է եկել»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր