Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով          Կենդանակերպի նշաններ, որոնց բախտն օգնում է ամեն ինչում և դառնում է հավատարիմ ուղեկից ողջ կյանքի ընթացքում       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 փետ 2021 18:21

Տեսանյութ.Թրամփի 39-հարկանի հյուրանոցի պայթեցնելու կադրերը

Նյու Ջերսիի նահանգի Ատլանտիկ Սիթիում պայթեցրել են անցյալում Դոնալդ Թրամփին պատկանող Trump Plaza 39-հարկանի կազինոն եւ հյուրանոցը։

Պայթյունի տեսանյութը զետեղվել է nj.com. տեղական պորտալի YouTube-ալիքում: Ընդգծվում է, որ նշանավոր շենքի քանդումը եկել էին դիտելու քաղաքի բազմաթիվ բնակիչներ: Պորտալը նշում է, որ շենքը բացվել է 1984 թվականի մայիսին եւ դարձել քաղաքի տասներորդ կազինոն, սակայն 2014 թվականին այն փակել են: Հաստատության փակվելու պատճառով հազարավոր մարդիկ մնացին առանց աշխատանքի:

Արդեն 2016 թվականին կազինոյի գործառությունը դադարեցնելուց հետո դրա սեփականության իրավունքները Trump Entertainment Resorts-ից անցան Icahn Enterprises-ին: Ինչպես հաղորդվում է, Ատլանտիկ-Սիթիի քաղաքագլուխ Մարտի Սմոլը 2020 թվականին իր վարչակազմի առջեւ խնդիր էր դրել քանդել շենքը, որը մինչ այդ պահը սկսել էր քանդվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր