Այսօրվա հանրահավաքում առյուծի բաժինը ԲՀԿ-ինն ու ՀՀԿ-ինն է, նրանք են խոստացել, որ ապահովելու են բազմամարդ հանրահավաք.«Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/DSC_0036.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 17 կուսակցություններն արդեն վաղուց իրենց մեջ պլանավորել էին, թե ով ինչ պետք է անի, որ ուժը քանի անձի ներկայություն պետք է ապահովի Ազատության հրապարակում: Մենք տեղեկացանք, որ այդ առումով առյուծի բաժինը ԲՀԿ-ինն ու ՀՀԿ-ին է, եւ հենց նրանք են խոստացել, որ ապահովելու են բազմամարդ հանրահավաք, որպեսզի իշխանություններին ապացուցեն, որ վարչապետի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների գնալու պահանջ իսկապես առկա է:
Սակայն մենք տեղեկացանք, որ արտառոց դեպքեր այսօր չեն գրանցվի, լինելու է սովորական հանրահավաք, որն ուղեկցվելու է ընդդիմության առաջնորդների ելույթներով։ Հրապարակում կլինի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը եւս ելույթ կունենա:
Նկատենք, որ արդեն երկու օր է՝ ՀՀԿ-ականների մասով նոր բացահայտումներ են արվում. մեղադրանք առաջադրվեց Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, երեկ էլ խուզարկություն է իրականացվել նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի բնակարանում: Ընդ որում, վերջիններս այս ամենը կապում են հենց այսօրվա հանրահավաքի հետ, սակայն նաեւ հայտարարում են, որ պայքարը շարունակվելու է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում