Փետրվարի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Lada Priora»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտվել դաշտամիջյան հատվածում, վարորդը մшհացել է       «Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք», նոր մանրամասներ 15–ամյա աղջկա առևшնգման դեպքից    

20 փետ 2021 14:17

Ալիևը, Էրդողանն ու Բահչելին կայցելեն Շուշի.Շուշիում լուծվում են ենթակառուցվածքային խնդիրները, կառուցվում է նոր ճանապարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և թուրքական «Ազգային շարժման կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին կմասնակցեն Շուշիում կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը: 


Նշվում է, որ թուրքական լրատվամիջոցներին սպասվելիք այցի մասին հայտնել է Բահչելիի խորհրդական Զիա Գյունայդընը:


Դպրոցը կառուցվելու է «Ազգային շարժման կուսակցության» կրթության և մշակույթի հիմնադրամի կողմից:


«Դպրոցի հիմնարկեքի արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև «Ազգային շարժման կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին»,-ասել է Գյունայդընը:


Խոսելով կատարվելիք այցի մասին՝ Դևլեթ Բահչելիի խորհրդականն ասել է, որ ներկայում Շուշիում լուծվում են ենթակառուցվածքային խնդիրները, կառուցվում է նոր ճանապարհ:


«Մեր դիտարկումների և հանդիպումների հիման վրա կարող եմ ասել, որ աշխատանքներն արագ են ընթանում, և այս ճանապարհը նախատեսվում է բացել մինչև գարուն»,-ասել է խորհրդականը։


Նշվում է, որ Շուշիում դպրոցի կառուցման վայրը դեռ հստակեցված չէ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր