Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

20 փետ 2021 17:15

12 հազար քառակուսի կիլոմետրը, որ հանձնել է թշնամուն, քթից բերելու ենք. Բագրատյան

Ոչ մի բյուջե չունի այս կառավարությունը։ Եվրոբոնդ է թողարկում, որ բերի աշխատավարձ տա։ Պարտք է վերցնում, որ թոշակ տա», -Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով, «Նիկոլի Հայաստանում» ծնունդներն ավելի քիչ են, քան մահերը, ամուսնությունները նվազել են։

«Այս բոլորը մենք պետք է հանդուրժե՞նք։  Հանրապետությունն աչքերիս առաջ քայքայվում է»,- նշեց Հ. Բագրատյանը։

Նախկին վարչապետն ընդգծեց՝  12 հազար քառակուսի կիլոմետրը, որ հանձնել է թշնամուն, քթից բերելու են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր