Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

20 փետ 2021 19:17

Տեսանյութ.Նիկո՛լ, դու պետք է հավաքես իրերդ ու հեռանաս, բայց դեպի բանտ. Գեղամ Նազարյան

Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանը: Մինչ ելույթը՝ նա խոսքն ուղղեց սադրիչներին, ովքեր հայտնվել էին հանրահավաքի մասնակիցների շարքերում. «Նիկո՛լ, դու տեսնում ես բազմությունն ու հասկանում՝ ինչ ոչնչություն ես դու: Չնայած ձյանը, ցրտին՝ այստեղ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել: Նիկո՛լ, ինչքան ուզում ես սադրի, մեկե լինելու է Նյուրնբերգյան դատավարություն, Նիկո՛լ, դու պետք է հավաքես իրերդ ու հեռանաս, բայց դեպի բանտ՝ պատասխան տալու այն ամենի համար, ինչ արեցիր:
 
Դու մեզ բերեցիր պատերազմ, որը չպետք է լիներ: Այո, Նիկոլը մի քանի անգամ կարող էր կանգնեցել պատերազմը, բայց պատերազմը Նիկոլը բերեց, ամեն ինչով բերեց ու պետք է պատասխան տա առաջին հերթին մեր երեխեքի առաջ, որ երկնքում են: Նիկո՛լ, Աննա՛, չեք մարսելու»,- ասաց Նազարյանը, ապա դիմելով ուժային կառույցներին՝ ասաց. «ԱԱԾ-ականնե՛ր, գնացեք ոչ թե ֆեյք բացահայտեք, այլ Նիկոլի ֆեյք ջոկատներին բացահայտեք: Մեր տղերքը զոհվում էին, Աննան ֆենած մազերով ձեռ էր առնում մեզ, մեկի բոստանի բլինդաժում ֆոտոսեսիաներ անում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր