Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»    

22 փետ 2021 12:28

Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց. դատարանը մերժեց ԱԱԾ–ի միջնորդությունը

ՀԿ-ական նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը նման որոշում կայացրեց` մերժելով ԱԱԾ–ի ներկայացրած միջնորդությունը։ Բացի այդ, դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը»,–ասաց նա։
Բեքարյանն ԱԱԾ–ի կողմից բերման էր ենթարկվել և ձերբակալվել դեռ փետրվարի 19-ին։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Մասնավորապես, քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։

Նույն գործով բերման էր ենթարկվել նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, որին երեկ 2 ամիս ժամկետով կալանավորեցին։ Այս գործի շրջանակներում ևս երկու բերման ենթարկվածներ կային` քաղաքացիներ Մհեր Ավագյանը, որը երեկ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց, և Արամ Սարգսյանը, որին էլ կալանավորելու որոշում կայացվեց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր