Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

---

22 փետ 2021 13:59

Ինչո՞ւ ԱԱԾ-ն, ոստիկանությունը չեն գնում այդ մարդկանց հետևից, ովքեր Արծրունին ստիպում էին 44 օր ստել

«Հետաքրքիր դրվագ է, որ ձերբակալվել են նրանք, ովքեր ակտիվ հակաքարոզչություն էին իրականացնում ադրբեջանական իշխանությունների դեմ»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողներին ասաց  քաղաքագետ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը։


Հիշեցնենք, որ այստեղ քիչ անց հրապարակվելու  է վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:


«Տեսեք այս պետության, վարչախմբի ռեպրեսիվ ապարատի ծիծաղելի մեղադրանքները, զավեշտ է, որը մեր երկրի համար ողբերգություն է»,- նշեց նա:


Գ. Նազարյանն ասաց, որ 44 օր պատերազմի ժամանակ մարդկանց կերակրում էին ստերով, ֆեյք նորություններով, պետական մակարդակով մարդկանց խաբեցին, անգամ խաբեցին Արցախում ապրողներին, որոնք նայում էին ֆեյք լուրերն ու մտածում, որ իրենք ապահով են:


Նա պատմեց, որ օրերս  Հադրութից փախստական մի ընտանիքի է հանդիպել, նրանք ասել են՝  «լուրերը լսում էինք ու մտածում, որ երևի մեկ օրով ենք գյուղը լքում, որ հետո գնանք, մեր երեխաների լուսանկարներն էլ չբերեցինք»: 


«Ով է պատասախան տալու, ինչո՞ւ ԱԱԾ-ն,  ոստիկանությունը չեն գնում այդ մարդկանց հետևից, ովքեր Արծրունին ստիպում էին 44 օր ստել: Արծրուն Հովհաննիսյանին ինչո՞ւ չեն կանչում հարցաքննության՝ հարցնելու, թե ով է իրեն ստիպել այդ ստերն ասել, անուններն ասի: 44 օր ֆեյք լուրերով պահեցին, հիմա հետպարետազմյան շրջանում ֆեյքերի բազմությունն անիծում, հայհոյում է  բոլոր նրանց, ովքեր մտահոգիչ գրառումներ են անում մեր պետության ներկայի վերաբերյալ, բարձրաձայնում են առկա խնդիրները:


Կամ՝ մի՞թե ԱԱԾ-ի հիմնական գործը լինելու է  ֆեյք խաղալը, ավելի լուրջ խնդիրներ չունի՞»,- նշեց Գեղամ Նազարյանը:


Նա ընդգծեց վերջին օրերի ձերբակալությունները մարդու իրավունքների աղաղակող խախտումներ են:


«Ուզում եմ դիմել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանային, ԵՄ բոլոր երկրների դեսպաններին՝ Կարեն Բեքարյանը Նավալնու չափ չկա՞, օրինակ, ինչո՞ւ ձայն, ծպտուն չեք հանում, սա՞ է ձեր դեմոկրատիան, ժողովորդավարությունը:


Վստահ եմ, որ Կարենը, մյուս քաղբանտարկյալները վաղը լինելու են ազատության մեջ, և գալու է այն ժամանակը, երբ նենգ, կեղտոտ հրամաններ տվողները պատասխան են տալու: Բոլորը պետք է պատասխան տան, անպայման դա լինելու է:


Վարչախումբ,  այս ամենը ձեզ չի օգնելու, ձեր վերջը հայտնի է, թե ինչ է լինելու»,- ասաց Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր