Մեսրոպ Մաշտոցին այբբենարանից հանել են՝ «դարձնելով» QR կոդ. նոր սկանդալ. «Ժողովուրդ»          Փաշինյանը ՔՊ–ականներին՝ ռուսական թեմաներով ամեն մեկն իրավունք չվերապահի ավել-պակաս խոսել. «Իրավունք»       Սեպտեմբերի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 փետ 2021 11:59

Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում. զարմանալի է, թե ինչպես են թույլատրել դա

«Դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում»,-այւս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։


Նշվում է, թե այն փոխանցվել կամ վաճառվել է Իրանին դեռևս անհայտ հանգամանքներում և զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թուլատրել դա, հաշվի առնելով Իրանի դեմ գործող միջազգային սանկցիաները:


«Ինքնաթիռն օրեր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, սակայն իջեցվել է Թեհրանում: Զուտ հիշեցնեմ, որ ցանկացած ընկերություն (պետություն), որը Իրանին կփոխանցի կամ կվաճառի այն ապրանքատեսակները, որոնք արգելված են ամերիկյան օրենսդրությամբ, կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ: Այս խառը վիճակում մեզ միայն սա էր պակաս»,-գրել է Սարգսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր