Մայիսի 19-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են          Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի       Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում    

27 փետ 2021 17:55

Վաշինգտոնը հորդորում է Երեւանին ու, առհասարակ, այս հարցին առնչվող բոլոր կողմերին` անհապաղ հստակություն մտցնել Իրանում հայտնված Boeing 737 ինքնաթիռի հարցում

Վաշինգտոնը հորդորում է Երեւանին ու, առհասարակ, այս հարցին առնչվող բոլոր կողմերին` անհապաղ հստակություն մտցնել Իրանում հյտնված Boeing 737 ինքնաթիռի հարցում: «Ամերիկայի ձայն»-ի հարցմանն ի պատասխան` Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նշել է` ամերիկյան կառավարությունը տեղյակ է այն պնդումներին, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան:

Դեսպանությունը նաեւ հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին: Իսկ նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տիրույթում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում հայտնվեց տեղեկություն, ըստ որի՝ Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռը չպարզված հանգամանքներում հայտնվել է Իրանում: Կասկածներ են հնչել, որ այն առեւանգվել է: Սակայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ օդանավի առեւանգման վերաբերյալ տեղեկություն չեն ստացել, «Boeing 737»-ի գտնվելու վայրն իրենց հայտնի է ու աշխատում են խնդրին առնչվող երկրների ավիացիոն մարմինների հետ: Կոմիտեում քննություն է սկսվել, որի ավարտից հետո մանրամասները կհայտնեն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր