Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

23 փետ 2021 15:00

Հանձնարարական էր տրված շատ ավելի բռնի ուժով տանեն ոստիկանատներ.Չի բացառվում, որ այսօրվա մեր գործողությունների օրակարգում փոփոխություն լինի

Ոստիկանները սրիկայաբար հարձակվել են Իշխան Սաղաթելյանի վրա, բռնություն են գործադրել. Շատերը խորհուրդ էին տալիս դիմել բժշկի, բայց Իշխան Սաղաթելյանն ասաց՝ իրենք են, որ երիտասարդ տարիքում իրենց բակերում կռիվ չեն տեսել, դրան կդիմանամ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«2100-ից ավելի քաղաքացիներ բերման են ենթարկվել: Ընդ որում այսօր երեւի հատուկ այս երիչերիներին հանձնարարական էր տրված շատ ավելի բռնի ուժով տանեն ոստիկանատներ: Մեր սփյուռքահայ ընկերներից մեկը ոտքն է վնասել, շտապօգնություն են կանչել»,-ասաց նա՝ հավելելով, որ բերման են ենթարկել ՀՅԴ ԳՄ նախագահին, Երեւանի քաղաքային կոմիտեի նախագահին, բազմաթիվ այլ քաղաքացիների:

«Սեւ բերետավորներն են բերման ենթարկել, որը ամենավայրենի ստորաբաժանումներից մեկն է: Երեւի իրենց պրեմիաները մի քիչ ավելի բարձր է, քան մարզերից եկածներինը»,-ասաց Մանուկյանը:

Հարցին, թե հաշվի առնելով ոստիկանության բիրտ գործողությունները, արդյոք հնարավո՞ր է, որ այսօրվա գործողությունների օրակարգում փոփոխություն լինի, նա արձագանքեց. «Չի բացառվում, այո: Անցած ամիսներին բազմաթիվ դեպքերով դիմել ենք իրավապահներին, կոնկրետ անուններով, կոնկրետ լուսանկարներով, որոնք անհարկի բռնություն են գործադրել: Իրենք կարծում եմ, որ երկու կոպեկ պրեմիայի համար կարող են ծառայել Նիկոլ Փաշինյանին եւ անպատիժ մնա, չի լինելու դա: Իրենց արդարացումը, թե տուն ենք պահում, այքան վատ մասնագիտության տեր մարդիկ կան, որ տուն են պահում: Նրա՞նց նմանվել»:

Գեղամ Մանուկյանը հավաստիացրեց, որ ամեն քայլափոխի իրեն ամենահաճախ տրվող հարցն է. «Սրան երբ եք շուտ լարելու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր