Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ավտոքարշակի վրայից ընկել և մոտ 30 մետր գլորվել է ձորը և բռնկվել          Ուժեղ Հայաստանում անձնական ավտոմեքենաների տեխզննումը չեղարկվելու է Կանադայի, Վրաստանի, Ռուսաստանի օրինակով       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 1-ին    

24 փետ 2021 13:45

Դեպարդիեին մեղադրանք է առաջադրվել բռնաբարությունների և ոտնձգությունների գործով

Ֆրանսիայի իրավապահ մարմինները սեռական ոտնձգության և բռնաբարության մեղադրանքով պաշտոնական հետաքննություն են սկսել դերասան Ժերար Դեպարդյոյի դեմ:

Երիտասարդ դերասանուհին, որի անունը չի հիշատակվում, դեռևս 2018-ի օգոստոսին դերասանի դեմ բողոք էր ներկայացրել ոստիկանություն, սակայն հետաքննությունը դադարեցվել էր 2019-ի հունիսին՝ «ապացույցների բացակայության պատճառով»։

Օրերս AFP գործակալությանը հայտնի է դարձել, որ հետաքննությունը վերսկսվել է։

72-ամյա Դեպարդյոն մեղադրվում է 2018 թվականի օգոստոսին դերասանուհուն բռնաբարելու համար։ Նշվում է՝ դերասանը նրան դասավանդել է թատերական դպրոցում։

Դեռևս 2018-ին Դեպարդյոյի իրավաբանը հայտարարել էր, որ դերասանը ճանաչում է աղջկան, սակայն կտրականապես հերքում է մեղադրանքները։

72-ամյա Դեպարդյոն Ֆրանսիայի ամենահայտնի և միևնույն ժամանակ սկանդալային աստղերից մեկն է։ Նա նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմում և այն սակավ դերասաններից է, որը մեծ հռչակ է վայելում նաև Հոլիվուդում։ «Կանաչ քարտեզ» ֆիլմում խաղացած դերի համար նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր