Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

24 փետ 2021 14:35

Շուշիի անկումից 3 օր առաջ ես Փաշինյանին խնդրեցի թույլ տալ Իսկանդերի երկու հարված հասցնել,Փաշինյանը կատեգորիկ արգելեց

Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը ուշագրավ բացահայտում է արել՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել օգտագործել Իկսանդերը՝ Ադրբեջանի ստրատեգիական օբյեկտների ուղղությամբ։


«Քանի որ խոսք գնաց Իսկանդերների մասին, ապա կպատմեմ,- գրել է նա տելեգրամի իր ալիքում՝ նշելով, որ մոտ մեկ ամիս առաջ Մոսկվփայում շատ ծանր ու երկար զրույց է ունեցել Հայաստանի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ։«Ամեն ինչ չեմ կարող պատմել, բայց քանի որ Նիկոլը բարձրացրեց այդ բացառիկ զինատեսակի թեման, բառացի կմեջբերեմ Օնիկ Գասպարյանի ասածը։ Մնացածը ինքներդ որոշեք»,- նշել է նա։


Ըստ Գաբրիելյանովի՝ Օնիկ Գասպարյանն իրեն ասել է. «Պատերազմի 3֊րդ օրը, ես, որպես ԳՇ պետ, որոշեցի կիրառել Իսկանդերը 2 ստրատեգիական օբյեկտների՝ Բաքու-Ջեյհան նավթամուղի և մեկ այլ օբյեկտի դեմ։ Փաշինյանը կատեգորիկ արգելեց, թեպետ ռուսները հասկացնել էին տվել, թե ձեր պատերազմն է ու ձեր գործը, ինչ ուզում եք՝ արեք։
Շուշիի անկումից 3 օր առաջ ես Փաշինյանին խնդրեցի թույլ տալ Իսկանդերի երկու հարված հասցնել ուղիղ Շուշիի տակ կուտակված ադրբեջանցիների կենդանի ուժին։


Փաշինյանը կատեգորիկ արգելեց` ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ կբզկտի, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորների։


Միակ անգամ ինձ թույլ տվեցին կիրառել Իսկանդերը արդեն Շուշիի ուղղությամբ։ Ես այն կիրառեցի։ Մենք օգտվեցինք դրանից ու հասցրինք քաղաք մտցնել մի քանի տանկեր։ Երկու օր անց ինձ հրամայեցին թողնել Շուշին և նահանջել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր