Երեք ամսով երկարաձգվեց Բագրատ Սրբազանի նախնական կալանքը          Հույս ունեմ, որ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը       Կապիտուլիացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլիացիա ստորագրել    

24 փետ 2021 16:30

Ի պատասխան Փաշինյանի՝ «Իսկանդեր»-ների վերաբերյալ հայտարարության՝ ՌԴ–ն արդեն սկսել է կիրառել Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը

Երեկ Նիկոլ Փաշինյանը իշխանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում սկանդալային հայտարարություններ էր արել ՀՀ դաշնակից ՌԴ–ի արտադրության բալիստիկ հրթիռային համակարգերից՝ «Իսկանդեր»–ի վերաբերյալ, որը կա նաև ՀՀ ԶՈՒ սպառազինությունում։


Նիկոլ Փաշինյանը քննադատել էր, թե  «Իսկանդեր»–ները կա՛մ չեն պայթել, կա՛մ պայթել են 10 տոկոսով։ Այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ–ում՝ մեծ հարված հասցնելով դաշնակից պետության արտադրության սպառազինության հեղինակությանն ամբողջ աշխարհում։


Այսօր արդեն ՌԴ ԱԻՆ-ի հայտարարության մեջ, որը վերաբերում է Արցախ ուղարկված հումանիտար օգնությանը, ռուսական կողմը, Ստեփանակերտ անվան կողքին գրել է նաև Արցախի մայրաքաղաքի ադրբեջանական՝ «Խանքենդի» անվանումը։


Հիշեցնենք, որ պետական մակարդակով ՌԴ–ն մշտապես կիրառում էր քաղաքի իսկական՝ հայկական անվանումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր