Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

25 փետ 2021 10:14

Փաշինյանը շարունակում է սխալներ գործել․ Հնարավո՞ր է այսքան «զուգադիպություն»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին տված հարցազրույցում «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը իսկական սկանդալի պատճառ է դարձել: Դրան արդեն արձագանքել են ոչ միայն ռուսական լրատվամիջոցները, այլև փորձագիտական և պաշտոնական շրջանակները՝ «վատ պարողին գիտենք՝ ինչն է խանգարում» ձևակերպման հանգվույն:


Փաշինյանին ռուսները փաստացի մեղադրում են սուտ խոսելու մեջ: Բազմաթիվ փորձագետների համոզմամբ, Փաշինյանը շարունակում է սխալներ գործել, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի հանդեպ: Դիտավորյալ թե չգիտակցելով, այլ խոսակցության թեմա է: Սակայն ուշագրավ է, որ այս հայտարարությանը նախորդել էր իշխանամերձ որոշ շրջանակների հակառուսական հերթական հիստերիան, որը փորձագետներից շատերը համարում են ամենևին ոչ պատահական:


Ընդ որում, դարձյալ թիրախավորվում են 102-րդ ռազմաբազան ու, որ ամենատարօրինակն է, նաև ռուս խաղաղապահները: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր խնդիր ունի, որը մինչև վերջ պետք է հասցնի: «Խոսքը հակառուսականության տարածման, ռուսական գործոնի հանդեպ ատելություն սերմանելու մասին է: Դաշնակցի հանդեպ անվստահության ու ատելության քարոզը, որը քողարկված տեսք ունի, պետք է ավարտին հասցնի: «Իսկանդերի» հետ կապված անհեթեթությունն այդ նպատակն ուներ»,-ասաց նա:


Սրան զուգահեռ նույն շրջանակները նորից սկսել են «ներքին թշնամիների» թեմայի շրջանառությունը, թե իբր Հայաստանի ինքնիշխանությունը, պետությունը վտանգված է... ընդդիմադիրների կողմից: Շատերի համոզմամբ, ներկայումս իշխանություններն ու իշխանության սպասարկուները նոր թափով են վերսկսել այն ամենը, ինչն ի վերջո հանգեցրեց ձախողման բոլոր ոլորտներում, պատերազմի ու խայտառակ պարտության»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր