Մայիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ       Երևանում հաստաբուն ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա    

25 փետ 2021 16:26

Տեղեկություն ունենք, որ Նիկոլի հրահանգով զինված խմբերով պետք է մտնեն ՊՆ եւ ձերբակալեն բանակի գեներալներին. Սաղաթելյան

Երկրի վարչապետի աթոռին կառչած անձը այս րոպեներին երկիրը փորձում է տանել քաղաքացիական պատերազմի եւ Երեւանում թափել արյուն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով ուժային կռույցների ղեկավարներին չենթարկվել նրա հրահանգներին:

«Հակառակ դեպքում դուք այդ խելագարի հետ մեր երկիրը կտանեք նոր ցնցումների: Եկեք բոլորս միասին պահանջենք ոստիկանությունից եւ ԱԱԾ-ից՝ հրաժարվել կատարելու այդ խելագարի հրահանգները: Մենք տեղեկություն ունենք, որ Նիկոլի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի եւ զինված խմբերի միջոցով մտնեն ՊՆ եւ ձերբակալեն բանակի գեներալներին: Մենք այսօր հավաքվել ենք այստեղ կանգնելու հայոց բանակի կողքին եւ դա թույլ չտալու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր