ԶՈՒ հայտարարությունը քաղաքականությանը խառնվել չէ, պետությունում գործերը լավ չեն․Արտակ Դավթյան

-Դուք կարծում եք, որ զինվորականներն իրավունք ունեի՞ն նման հայտարարություն անելու։ Կա գնահատական, որ չունեին քաղաքական հայտարարություններ անելու իրավունք։
-Եթե հայտարարություն արել են, ուրեմն, կարծում եմ, որ ունեցել են այդ իրավունքը։ Ես կարծում եմ, որ ցանկացած մարմին կարող է հայտարարություն անել, դրա համար կա ղեկավար, որը կրում է պատասխանատվություն հայտարարության համար։ Քաղաքականությանը խառնվելու որևէ բան չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ պետությունում գործերը լավ չեն, դա է ասում, որ ընդհանուր իրավիճակն այնքան էլ բարվոք չէ, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։