Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 փետ 2021 18:34

Փաշինյանը կոչ է անում ծափերով ողջունել ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը,տղերք ջան, չարչարանքներիդ ապաշխարանք

Եկեք ջերմ ծափերով ողջունենք մեր ոստիկանությանն ու ԱԱԾ-ին՝ իրենց կատարած աշխատանքի համար։ Այս մասին Հանրապետության հրապարակում ելույթ ունենալուց հետո երթի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Եկեք ջերմ ծափերով ողջունենք մեր ոստիկանությանը, որոնք 4 ամիս է եւ դրանից առաջ էլ չարչարվում են։ Տղերք ջան, չարչարանքներիդ ապաշխարանք։ Ոստիկանության զորքերը մասնացել է պատերազմին, ցավոք, զոհեր ենք ունեցել։ Նրանք պատերազմի հենց հաջորդ օրվանից Հայաստանում իրավակարգը պաշտպանելու իրենց ծառայությունն իրականացնում են բարձր մակարդակով։ Առաջարկում եմ նաեւ ծափերով ողջունենք Ազգային անվտանգության ծառայությանը, որ գիշեր-ցերեկ սահամանդրական կարգի պահպանությամբ եւ պաշտպանությամբ են զբաղված եւ հակահետախուզական կարեւոր գործունեությամբ է զբաղված»,- հայտարարեց Փաշինյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին երեք օղակով շղթայի մեջ են վերցրել անվտանգության աշխատակիցները, զինվորական համազգեստով մարդիկ ու ոստիկանները։

Նրանք թույլ չեն տալիս, որ մարդիկ մոտենան Փաշինյանին, նույնիսկ՝ աջակիցները։

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է նրա կինը՝ Աննա Հակոբյանը, դուստրերից Մարիամ Փաշինյանը, և որդին՝ Աշոտ Փաշինյանը։

Երթի մասնակիցներն այժմ հասել են Արշակունյաց փողոց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր