Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները          Տեսանյութ. Երբ խոսում ենք անվտանգության մասին, ապա ամեն ինչ սկսվում է կրթությունից, դպրոցից       Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ    

26 փետ 2021 11:14

Հայաստանում տեղի ունեցածը «հեղաշրջման փորձ» չէ․ԱՄՆ Պետդեպ

Փետրվարի 25-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ամենօրյա մամլո ասուլիսում անդրադարձել է Հայաստանում ընթացող զարգացումներին։

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, կարծո՞ւմ եք, որ տեղի ունեցածը, ինչպես ասել է վարչապետը, ռազմական հեղաշրջման փորձ է և աջակցում եք, արդյո՞ք, նրան վարչապետի պաշտոնում, Նեդ Փրայսը պատասխանել է, որ տեղյակ են Հայաստանի վերջին զարգացումներից, մեծ ուշադրությամբ հետևում են իրավիճակին։

«Բոլոր կողմերին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակը լարումից կամ բռնի գործողություններից: Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք հիմնարար ժողովրդավարական սկզբունքի մասին, ըստ որի՝ պետության զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը: Միացյալ Նահանգները հաստատուն կերպով աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների զարգացմանը: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և նրա ինքնիշխանությանը և հորդորում նրա ղեկավարներին՝ խաղաղ ճանապարհով լուծել իրենց տարաձայնությունները՝ հարգելով օրենքի գերակայությունը, Հայաստանի ժողովրդավարությունը և նրա ինստիտուտները»,-ասել է Նեդ Փրայսը:

Հարցին, թե զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից արված հայտարարությունը որակում են որպես հրահրում, թե՞ հեղաշրջման փորձ, Փրայսն ասել է, որ պետքարտուղարությունն ունի հատուկ գործընթաց՝ պարզելու համար, թե արդյոք տեղի ունեցածը հեղաշրջում է, թե ոչ:

«Մենք խոսեցինք այդ գործընթացի մասին այլ հանգամանքներում՝ Բիրմայի համատեքստում, և փետրվարի 1-ին Բիրմայի ժողովրդավարական քաղաքացիական ղեկավարության տապալումից հետո տրված հեղաշրջման բնութագրի պարագայում: Կարծում եմ՝ ես ժամանակին ասել եմ, որ կան երեք չափանիշներ, որոնք դիտարկում է պետքարտուղարությունը՝ նման սահմանում տալու համար: Իհարկե, այս դեպքում չկա նման սահմանում: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և նրա ինքնիշխանությանը և կշարունակենք մեծ ուշադրությամբ հետևել ընթացող զարգացումներին»,-ասել է Նեդ Փրայսը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր