Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

27 փետ 2021 11:14

Տեսնու՞մ եք՝ ինչպես է վախեցնում նախագահին, նման վարչապետին ընդհանրապես հանդուրժել չի կարելի,նա վիրավորել է բանակը, ամբողջ Հայաստանը

Հայաստանում բանակը հեղաշրջմամբ չի զբաղվում, կարծում եմ, որ ԳՇ պետը իր կարծիքն է հայտնել՝ բոլոր հրամանատարների անունից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Երևանում տիրող իրավիճակին։


«Ասում են՝ լսեք, ձեր վարչապետը ոչ միայն խայտառակել է ամբողջ պետությունը և աշխարհի հայերին, ոչ միայն արել է ամենը, որ պատերազմ լինի, այլ նաեւ պատերազմի ընթացքում խայտառակ, քաոսիկ, անկազմակերպ, անտաղանդ ձևով ղեկավարել համակարգը, իսկ հիմա էլ շարունակում է հեռացնել բոլոր սպաներին, որոնք հավատով և ճշտով ծառայում են, բայց ունեն որոշակի թերություններ։ Յուրաքանչյուր մարդ, անգամ Հիսուս Քրիստոսն ունեցել են թերություններ»,- ասել է գեներալ-լեյտենանտը եւ ավելացրել. «նա շարունակում է ազատել պաշտոններից սպաներին, ինչը վիրավորանք է բանակի հասցեին, նա բանակի հեղինակությունն իջեցրել է պլինտուսի մակարդակին։ Նրա հետագա գործողությունները կարող են հանգեցնել նույնիսկ պետականության կորստի։ Թշնամին, հետևելով բանակի և պետության հեղինակազրկմանը, անմիջապես կմտնի Հյուսիսային պողոտա՝ հաղթական երթով»։




Բարձրաստիճան զինվորականի գնահատմամբ՝ ԳՇ պետը հայտնել է ղեկավար կազմի դիրքորոշումը, իսկ նրանք համարվում են բանակի ուղեղը և իրենց ուղեղը վատ չի աշխատում։ Ըստ նրա՝ զինվորականները շատ լավ գիտեն, թե ինչ է պատերազմը, ինչ է զինվորական քաղաքականությունը, ինչը խախտում է վարչապետը և ինչի համար էլ իրենք առաջարկել են վարչապետին հեռանալ։ Մինչդեռ, վերջինս հեռանալու փոխարեն նախագահին է հրահանգում ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշումը, ինչից հետո նրան քրեական պատասխանատվության կենթարկի՝ պետական հեղաշրջման համար։ Ընդ որում, ինչպես նշեց Նորատ Տեր-Գրիգորյանցը, սա այն դեպքում, երբ ԳՇ պետը որևէ հեղաշրջում չի իրականացնում, ավելին՝ ոչ մի սպա հեղաշրջմամբ չի զբաղվում, իրենց կարծիքն են հայտնում։ Գեներալ-լեյտենանտի դիտարկմամբ՝ վարչապետի փոխարեն ինքը կասեր, որ հոգնել է, ինչ արել՝ արել է, հեռանում է, բայց՝ ոչ, վերջինս շարունակում է պաշտոնավարել։


«ԳՇ պետը ղեկավարում է զինված ուժերի ուղեղը, լավ, թե վատ՝ բայց ուղեղ է, իսկ իրեն վերաբերում են ինչպես հեղինակության, որին ենթարկվում են զինվորականները։ ՊՆ նախարարն ընդհանրապես հեռացել է թփեր, ոչ մերն է, ոչ՝ ձերը, դրա համար էլ բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ԳՇ պետին պատժելը հիմարություն և աննորմալ երևույթ է։ Նա կարծում է, որ զինվորականները պարզապես մտահոգված են ժողովրդի, պետականության և պետության անվտանգության համար, տեսնում են, որ, եթե գերագույն հրամանատարը շարունակի իր գործողությունները՝ բանակը թիրախավորելով, վիրավորելով զինված ուժերի պատիվն ու արժանապատվությունը, կդժբախտացնի ամբողջ պետությունը։


Գեներալ-լեյտենանտը գտնում է, որ բանակը նման հայտարարությամբ է հանդես եկել՝ վախենալով նաև երկրի ներսում արյունահեղությունից։


«Հայաստանին միայն Մայդանն է պակասում, առանց այդ էլ չափից շատ արյուն է թափվել։ Թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ուժերը հարձակվել են փոքր Արցախի վրա և այդքան մարդ է զոհվել, փառք և պատիվ այդ տղաներին, որոնք 44 օր պաշտպանվել են, իսկ այսօր ժողովրդի ներսում այդպիսի շարժում է սկսվել, ընդ որում՝ հենց Փաշինյանն է նման իրավիճակ ստեղծում, որ կարող է արյունահեղություն լինի երկրի ներսում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հասարակությունը պառակտվում է և ավելի հեշտ կլինի, որ Փաշինյանը հեռանա։


Նորատ Տեր-Գրիգորյանցն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես անհարգալից է վերաբերում իր մարդկանց։


«Տեսնու՞մ եք, թե ինչպես է վախեցնում նախագահին, թե, եթե չստորագրի, ուրեմն ինքն էլ է ընդդիմադիրների կողքին, դա ստորություն է։ Հասկանու՞մ եք, թե ինչպես է նա վիրավորում նախագահին, այդ մարդկանց մարդու տեղ էլ չի դնում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ նախագահը պետք է ավելի հաստատակամ լինի։


«Նախագահին այդ կերպ վիրավորելը ստորություն է, նախագահն ինքը պետք է որոշում կայացնի՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով։ Ավելին՝ նման վարչապետին ընդհանրապես հանդուրժել չի կարելի՝ նման անտաղանդ հայացքներով, նա վիրավորել է բանակը, ամբողջ Հայաստանը և հիմա ընդհանրապես շարքից դուրս է եկել»,- ընդգծել է գեներալ-լեյտենանտը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր