ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ․ «Հրապարակ»          Փաշինյանը դիվոտել է. եւս մեկ մարզպետի չի ներելու․ «Հրապարակ»       Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում    

02 մար 2021 12:15

Զինված ուժերն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը. դադարեցրեք Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈւ-ի ու ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններից հետո Զինված ուժերը տարածել են նոր հայտարարություն, որտեղ ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր