Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

02 մար 2021 13:08

Ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը ափերից դուրս եկավ՝ լսելով Աննա Հակոբյանի անունը

Իշխանություն-բանակ հակամարտություն գոյություն չունի։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։


Պատգամավորը նկատեց՝ ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ գերակշիռ մասը սատարում է գործող իշխանությանը, բանակում նույն պատկերն է․ «Բանակը, ինչպես նաև բոլոր կառույցները, ՀՀ ժողովրդի արտացոլումն է։ Բազմաթիվ տեսանյութեր եք տեսել, թե բանակում ծառայող մեր տղաները ինչպես են սատարում։ Իշխանություն-բանակ որևիցե խնդիր չկա։ Խնդիր կա բանակի վերնախավի 2-3 ներկայացուցչի հետ»,-նշեց ԱԺ փոխխոսնակը։
Դիտարկմանը, որ Գլխավոր շտաբի 40 ներկայացուցիչ ստորագրել է այդ հայտարարության տակ, Ալեն Սիմոնյանը նշեց, որ այդ հայտարարությունն ինքնին անօրինական էր, քանի որ նրա խոսքով բանակը քաղաքական գործընթացների մասնակից չի կարող լինել։

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի դրդմամբ է այդ հայտարարությունը հրապարակել, Ալեն Սիմոնյանը նշեց՝ ճիշտ կլինի, որ դրա հետ կապված մեկնաբանություններ տան այդ խոսակցության գործող անձիք, այդ թվում Օնիկ Գասպարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը․ «Ես ինձ զերծ կպահեմ, բայց պատմությունը ցույց է տալիս, որ չկա Նիկոլ Փաշինյանի կողմից արված որևէ հայտարարություն, որի տակ առնվազն 1-2 փաստ չի լինում»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Լլրագրողներն Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ չի ընդունել Արայիկ Հարությունյանի սենյակում Սեյրան Օհանյանի կողմից ներկայացրած ծրագիրը, որը թույլ կտար իրավիճակից դուրս գալ:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ այդ հարցով պետք է դիմել զինվորականներին:

Լրագրողի դիտարկմանը, որ միգուցե պետք է Աննա Հակոբյանին հարցնել, ով պատերազմի ժամանակ եղել է հրամանատարական կետում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց առաջարկով, որ միգուցե կարելի է Միքայել Մինասյանից հարցնել: Երբ լրագրողը նշեց, որ Աննա Հակոբյանն օպերատիվ շտաբում է եղել, Ալեն Սիմոնյանը ափերից դուրս եկավ. «Չի կարելի, չի կարելի, չի կարելի, կդադարեմ ձեր հարցերին պատասխանել… »:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր