Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

02 մար 2021 15:31

Ահա, թե ովքեր են իրականում քաղաքական խաղ վարում Հայաստանում.Նրանք պայքարելու են անխղճորեն և անսկզբունքորեն

Ռուսաստանաբնակ լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրելյանովը նոր գրառում է արել իր թելեգրամյան ալիքում՝ բացահայտումներ ներկայացնելով հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Մոտ մեկ շաբաթ զբաղված էի Փաշինյանի շրջապատում տիրող իրավիճակի պարզաբանմամբ: Վերջապես հասկացա հայկական քաղաքական մեքենայի գաղտնի մեխանիզմներն ու շարժիչ ուժը: Փաշինյանը հայտնվել է դասական քաղաքական թակարդում կամ քաղաքական ցանցում, որը նրա համար վարպետորեն հյուսել է երեք մարդ: Այդ երեք մարդը ներկայում ճնշող ազդեցություն ունեն վարչապետի վրա և հմտորեն օտագործում են դա:

Եռյակից յուրաքանչյուրն ունի իր առաջադրանքը, իր շահերը, սակայն գլխավորն այն է, որ նրանց ղեկավարում է մեկ բան՝ փողերն ու ազդեցությունը կորցնելու վախը:

Ահա, թե ով է իրականում քաղաքական խաղ վարում Հայաստանում: Նրանք են օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը («Գռզո»), ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Այսօրվա դրությամբ՝ առանց այդ եռյակի ոչ մի կարևոր որոշում չի կայացվում: Մի կողմ են մղվել բոլորը, այդ թվում՝ Փաշինյանի կինը:

Սուքիասյանը պատասխանատու է եռյակի ֆինանսների և թուրքական ուղղվածության համար, Աբազյանը իշխանության վերահսկման, կոմպրոմատ հավաքելու, ՌԴ ԱԴԾ-ի հետ կապերի, ռուսական ուղղվածության: Խաչատրյանը պատասխանատու է արևմտյան ուղղվածության, ԱՄՆ դեսպանատան, Մեծ Բրիտանիայի հետ կապերի և հասարակության վրա ուժային ճնշման համար:

Վերջին ժամանակներում եռյակը փորձում է հասկանալ՝ ում և ինչպես կարելի է նշանակել՝ պահպանելու համար իշխանությունը Հայաստանում՝ հասկանալով, որ Փաշինյանը պարտված է: ԱԱԾ տնօրենը բացեիբաց պատմում է մոսկովյան աշխատասենյակներում, որ Փաշինյանը հիվանդ է շիզոֆրենիայով, սակայն նրան փոխարինելը վաղ է, քանի որ իշխանության կգան ռևանշիստները՝ Քոչարյանի գլխավորությամբ և կխոչընդոտեն Մոսկվայում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի ստորագրված պայմանագրին:

Աբազյանի գլխավոր թշնամին Օնիկ Գասպարյանն է, որը պատերազմի ժամանակ վերջինիս մեղադրել է պաթոլոգիական վախկոտության և Խաչատուր Սուքիասյանի միջոցով գաղտնի տեղեկությունը թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու համար: Հակամարտության գագաթնակետը տեղի ունեցավ պատերազմի վերջից մեկ շաբաթ առաջ, երբ Օնիկը ծեծի ենթարկեց Աբազյանին` ԱԱԾ շենքում: Գասպարյանը Արմենին մեղադրել է Հայաստանի գերենալիտետի դեմ կոմպրոմատ հավաքելու և կեղծելու համար: Աբազյանը պաթոլոգիկ վախ ունի և ատում է Գլխավոր շտաբի պետին: Խաչատրյանն իր եղբոր միջոցով, որն, ըստ էության, ղեկավարում է սորոսական կառույցները Հայաստանում, ազդեցություն ունի ԱՄՆ դեսպանության վրա: Հատուկ Քննչական ծառայության ղեկավարը մոլի ռուսատյաց է:

«Գռզոն» վճարում է և՛ Աբազյանին, և՛ Խաչատրյանին: Փողերը բիթքոինների սխեմայի և չինական բանկերի միջոցով փոխանցվում են շվեյցարական հաշիվներին:

Ներկա պահին եռյակի առաջադրանքը մի քանի ամսով Փաշինյանին իշխանության ղեկին պահելն է, հայկական բանակին ու ընդդիմությանը վարկաբեկելը: Նրանք պայքարելու են անխղճորեն և անսկզբունքորեն, ինչը և երեկ ցույց տվեց նրանց ձեռնածու Փաշինյանի ելույթը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր