Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ամեն մի շշուկ պետք է ուշադրության արժանանա Հայաստանում          Նշաններ, որոնցով կարելի է կասկածել մոտալուտ թրոմբոզը       Տեսանյութ.Պարենի մատակարարումն առաջնագծում խաթարվել է. եղել են ժամեր, երբ անհնար է եղել սննդի առաքումը    

02 մար 2021 16:17

Նախագահն ունի կարճ ժամանակ և երեք տարբերակի հնարավորություն.կառաջնորդվի՞ ավելի շատ անձնական շահերով՝ մի կողմ թողնելով պետական շահը

Այլընտրանքային նախագծեր խումբ անդամ Էլինար Վարդանյանը հերթական հոդվածում գրում է. 


«Հայաստանի պատմության մեջ ստեղծված աննախադեպ դրամատիկ իրավիճակում Նախագահը պետք է կատարի կարևոր քայլեր։  Հասկանում ենք, որ նախագահի վրա պետական մեքենան և վարչապետը հսկայական ուղղակի և անուղղակի ճնշում են գործադրում։ Բայց ուզում ենք հավատալ, որ նախագահի փորձառությունը և հարցի կարևորությունը կստիպեն նախագահին՝ չտրվել քաղաքական ճնշումներին և մանիպուլյացիաներին։


Նախագահն ունի կարճ ժամանակ և երեք տարբերակի հնարավորություն.


1. Նախագահը չի ենթարկվում ճնշումներին, գործում է իր սկզբնական որոշման տրամաբանության շրջանակում, դիմում է Սահմանադրական Դատարան։ Այնուհետև ստեղծված ճգնաժամի լուծման քաղաքական լուծումներ գտնելու նպատակով կոնսուլտացիաներ է սկսում  խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, վարչապետի հրաժարականը պահանջող կառույցների և ընդդիմադիր հարթակի հետ։ Սա կլինի պետական շահով առաջնորդվող, պետական մտածելակերպ ունեցող գործչի սոլիդ որոշում, սոլիդ գործողություն։ Անկախ ՍԴ որոշումից՝ նախագահը կանի ազնիվ քայլ պատմության և հասարակության առջև։


2. Ստորագրում է ԶՈւ ԳՇ պետին ազատելու ակտը։ Եվ դա լինում է ամենամեծ վատությունը, որ կարող է անել երկրին, հասարակությանը։ Դա կբերի կտրուկ էսկալացիայի և բախումների։ Այդ դեպքում նրան ոչինչ չի մնա, քան՝ լքել Հայաստանը, քանի որ որպես քաղաքական գործիչ կզրոյանա, վարչապետի հետ կկիսի երկրում հնարավոր կոլապսի ողջ պատասխանատվությունը։


3. Չի ստորագրում ակտը, և ակտի սահմանադրականության հարցով չի էլ դիմում ՍԴ։ Պաշտոնանկության ակտը մտնում է իրավական ուժի մեջ, իսկ Նախագահը դիմում է ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դրույթների սահմանադրականության հարցով։ Այդ կերպ նախագահը փորձ է անում փրկել իր քաղաքական դեմքը, բայց մեծ հաշվով, խաղում է Նիկոլ Փաշինյանի խաղը։


Հասկանալիորեն՝ ՍԴ-ում հարցի քննարկումը ժամանակատար է լինելու, և բանակը ստանալու է երկրորդ և ծանր հարվածը։ Սա թեև, ըստ էության, տարբերվում է երկրորդ կետից, բայց բովանդակային առումով գրեթե կրկնում է երկրորդ կետը, և երկիրը տանում է ցնցման։ Սա կլինի ոչ այնքան ազնիվ քայլ՝ երկրի, բանակի և հասարակության հանդեպ, և կստացվի, որ նախագահն առաջնորդվում է ավելի շատ անձնական շահերով՝ մի կողմ թողնելով պետական շահը»։


 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր