Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

03 մար 2021 12:58

Բաղրամյան պողոտայում վճռվում է ՀՀ ապագան, վճռորոշ խոսքն այս կռվի մեջ պատկանում է ՀՀ քաղաքացուն, ու որպեսզի նա չզրկվի խոսքից, պետք է քաղաքական պայքարի ժամանակ բացակա չստանա

Բաղրամյան պողոտայում վճռվում է Հայաստանի ապագան։ Կլինի՞ այն, թե՞ չի լինի։ Եթե լինի, ապա ինչպիսի՞ն կլինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:


«Հայ–ադրբեջանական, հայ–թուրքական հակամարտությունը, ռուս–թուրքական մրցակցությունը Արցախի խրամատներից տեղափոխվել է Երևանի կենտրոն։


Թուրքիան բացահայտորեն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և պահանջում Հայաստանի զինված ուժերի հրամկազմի հրաժարականը։


Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վրա թուրքերը շատ մեծ խաղադրույք են կատարել, քանզի նման նվեր 1.000 և նույնիսկ 10.000 տարին մեկ կարող է բաժին հասնել որևէ թշնամական երկրի, երբ հակառակ կողմի ղեկավարն ամբողջությամբ պաշտպանում է քո շահերն ու աշխատում սեփական երկրի շահերի դեմ։


Հիմա դիմակները դեն են նետված։ Ամեն ինչ բացահայտ է։ Վճռորոշ խոսքն այս կռվի մեջ պատկանում է ՀՀ քաղաքացիներին։ Դեռ պատկանում է։ Ու որպեսզի ՀՀ քաղաքացին չզրկվի խոսքից, պետք է քաղաքական պայքարի ժամանակ բացակա չստանա»,- գրել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր