«Mercedes»-ը բшխվել է բետոնե էլեկտրասյանը, էլեկտրասյունն ընկել է ավտոմեքենայի վրա, կա վիրшվոր          Ադրբեջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել       Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ    

03 մար 2021 14:17

Թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման առաջնորդն իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին և քննադատել ԳՇ-ին

Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք Անկարայում խորհրդարանական խմբակցության նիստին իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին հայտարարել է, որ Հայաստանը ահաբեկչական պետություն է և խաղալիք արտաքին ուժերի ձեռքում, այս մասին հաղորդում է թուրքական «ԱՆԱԴՈԼՈՒ» լրատվական գործակալությունը։


Բահչելին խոսել է այն հայտարարությանը, որով ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին թողնել վարչապետի աթոռը։ «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Բահչելին հույս է հայտնել, որ Հայաստանը «չի գնա ռազմական հեղաշրջումների ճանապարհով»:


Աղբյուրը՝ Politik.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր