Ոչ ոք բավարար ուժ չունի Գազայի բնակիչներին հազարավոր տարիներ իրենց պատկանող հավիտենական հայրենիքից հանելու համար          Ասում եք՝ ասեք, կանենք, ասում ենք, չեք անում, ուրեմն գնացեք, ով կարողանում է անել, ինքը կգա կանի, լարված իրավիճակ Հաղթանակ թաղամասում       Հարկային փոփոխությունների նախագծի հեղինակը Ֆինանսների նախարարն է, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրներ ունի    

04 մար 2021 11:52

Տեսանյութ.Եթե ինձ կալանավորեն, շարժումը կշարունակվի, դա ժողովրդի ցանկությունն է․ Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում է

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե՝ հարցաքննության:


Նրա արած հայտարարությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։


«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ հարցեր են տալու, որովհետև ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք էլ չեմ տալու»,-Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Վազգեն Մանուկյանը։


Նրա խոսքով՝ իրեն առաջադրված մեղադրանքն իսկական քաղաքական հետապնդում է.


«Մեր երկրում վերջին երկուսուկես տարվա ընթացքում գոնե ամիսը մեկ խախտվում է Սահմանադրությունը, խախտվում են հիմնական օրենքները, ըստ որում՝ երկրի ղեկավարի կողմից։ Պատերազմի ավարտից հետո՝ արդեն ոչ ռազմական վիճակում, ինքը շարունակում է Ադրբեջանին տալ Սյունիքի հողերը։ Դա նշանակում է ամենամեծ հանցագործությունը, որը կարող է կատարվել և Սահմանադրության ամենամեծ խախտումը։ Կարծում եմ, որ իր դեմ պետք է քրեական գործեր հարուցել և հետապնդել»։


Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր