Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

04 մար 2021 17:09

Սյունիքի և Տավուշի մարզերից ահազանգեր կան, որ թշնամին ակտիվություն է դրսևորում

«ԳՇ-ին ձեռք տալը կնշանակի բանակը գլխատել, իսկ մենք դրա շքեղությունը թույլ տալու իրավունք չունենք, հատկապես, որ և՛ օրենքով ենք ռազմական դրությունում գտնվում, և՛ սահմանին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։


Պատգամավորը տեղեկացրեց, որ Սյունիքի և Տավուշի մարզերից ահազանգեր կան, որ թշնամին ակտիվություն է դրսևորում, և ըստ նրա, այդ վիճակում բանակին դիպչելն անթույլատրելի է։


Դիտարկմանը, որ երեկ ԱԺ շենքի դիմաց «Հայրենիքի փրկության շարժումը» կրկին հանրահավաք էր անում, իսկ ԱԺ շենքում դիպուկահարներ էին տեղակայվել, Տարոն Սիմոնյանն արձագանքեց՝ ասելով, որ զանգվածային միջոցառումների ժամանակ անվտանգությունը պետք է պահպանվի, բայց այլ բան է, երբ դա արվում է ցուցադրաբար։


«Այստեղ մենք խնդիր ունենք, քանի որ ուժի ցուցադրությունը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում, և դրա մասին կան թե՛ ԵԽ շրջանակներում ընդունված փաստաթղթեր, և՛ դատական պրակտիկա»,- նշեց նա։


Պատգամավորը դժվարացավ պատասխանել, թե դիպուկահարների՝ հասարակությանը տեսանելի հատվածում տեղակայումը դիտավորությո՞ւն էր, թե՞՝ անփութություն։


«Իշխանությունների մոտ անփութությունն ու դիտավորությունը խառնվել են, որովհետև մասնագիտական հմտություններին չտիրապետելով այնքան սխալներ են կատարել, որ անփութության մեջ դիտավորություն կա, դիտավորության մեջ էլ՝ անփութություն»,- ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր